×


Ամենամեծ շոկոլադե սալիկը

Ամենամեծ շոկոլադե սալիկը

Ռեկորդը սահմանել է “Գրանդ Քենդի”-ն:) “Գրանդ Քենդի”-ն չորս օրում 4 տոննա 410 կիլոգրամ կշռով շոկոլադե սալիկ է պատրաստել ու համաշխարհային ռեկորդ սահմանել “Ամենամեծ շոկոլադե սալիկը” անվանակարգում: Ընկերության ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այսօր Գինեսի ռեկորդների գրքի իրավական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթը ռեկորդի սահմանումը հաստատող սերտիֆիկատը հանձնեց “Գրանդ Քենդի” ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանին: Ընկերությունը հոկտեմբերի 16-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ` “Գրանդ Քենդի”-ի տոնական համերգին եւ ռեկորդակիր շոկոլադի համտեսմանը:): Grand Candy Էլիզաբեթ Սմիթին Գինեսի ռեկորդների գրասենյակի աշխատակազմը խնդրել է եթե ոչ ամբողջական շոկոլադը, գոնե մի փոքր մաս բերել:): Ներկայացուցչի համար կրկնակի հաճելի է Հայաստանում գտնվել. շոկոլադ շատ է սիրում:): “Առաջին անգամ եմ այստեղ ու շատ տպավորված: Աներեւակայելի միջոցառում է. արդեն երեք օր է` ինչ գործարանում եմ անցկացնում: Բացարձակապես ապշեցուցիչ ռեկորդ է: Առաջին անգամն է, որ հավաստում եմ շոկոլադե ռեկորդի իրականությունը”,- ասաց Էլիզաբեթ Սմիթն ու հավելեց. “Մեծապես տպավորված եմ հայ ժողովրդի հյուրընկալությամբ ու ջերմությամբ: Հատկապես տպավորված եմ “Գրանդ Քենդի”-ով. շատ լավ գործարան է: Շնորհավորում եմ այս մեծ նվաճման կապակցությամբ”: Elizabeth Smith Ռեկորդակիր շոկոլադե սալիկը պատրաստվել է Գանայի հանրապետությունից ներմուծված կակաո հատիկավորի հումքից, նույն տեխնոլոգիայով, որով պատրաստվում է 70 տոկոսանոց դառը շոկոլադե սալիկը: “Գրանդ Քենդի”-ի սեփականատեր Կարեն Վարդանյանը ուրախությամբ նշում է` սա առաջին արդյունաբերական ռեկորդն է Հայաստանում: Ընկերությունը Անդրկովկասում միակն է, որ ունի կակաո հատիկավորի վերամշակման տեխնոլոգիա: Grand Candy “Որովհետեւ “Գրանդ Քենդի” նշանակում է մեծ կոնֆետ”:) “Պատրաստել ենք աշխարհի ամենամեծ շոկոլադը, որովհետեւ “Գրանդ Քենդի” նշանակում է մեծ կոնֆետ: Այս ռեկորդը նվիրված է ընկերության տասնամյակին: Նման ռեկորդ նախկինում սահմանվել է 2007 թվականին Իտալիայում, այն 830 կգ-ով մեր շոկոլադե սալիկից թեթեւ է եղել: Ուզում էինք մեր ոճով յուրահատուկ մի բան ստեղծել: Շատ ցավալի էր, որ 20 տարվա ընթացքում արտադրական, արդյունաբերական Գինեսի ռեկորդ Հայաստանում չէր սահմանվել, սառույցը մենք կոտրեցինք”,- նշեց “Գրանդ Քենդի”-ի սեփականատեր Կարեն Վարդանյանը: Karen Vardanyan & Elizabethh Smith Քաղցր լուր Հայաստանից:) Ընկերության կոնֆետի արտադրամասի պետ, տեխնոլոգ Սերգեյ Հովակիմյանը ասաց` աշխարհում դեռեւս չգերազանցված ռեկորդ հանդիսացող շոկոլադե սալիկը պատրաստելու համար շատ են չարչարվել:). “Մեր իսկական 70 տոկոսանոց դառը շոկոլադի կրկնօրինակն է մեծ մասշտաբներով: Ֆորման ստեղծեցինք, չափ ու ձեւ արեցինք ու ստացանք: Շոկոլադը պատրաստված է բնական հումքից, պահպանման ժամկետը` 6 ամիս` 16-ից 20 աստիճան ջերմաստիճանի տակ: Մոտ 40 հոգով ենք սալիկը ստեղծել”: Grand Candy “Սպառողների իրավունքների պաշտպանություն” հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանն էլ է ուրախ. “Այսօր լրատվական դաշտը ոչ հաճելի լուրերով է լեցուն, Հայաստանի մասին մի քաղցր լուր կտարածվի”: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության բաժնի պետ Արթուր Վարժապետյանն էլ կարեւորեց իրադարձությունը. “Նվաճում է, որին պետք է հետեւեն հայ այլ արտադրողներ էլ: Ներկա ենք եղել շոկոլադե սալիկի արտադրական պրոցեսին սկզբից մինչեւ վերջ` հումքի վերամշակումից մինչեւ վերջնական արտադրանք ստանալը: Կարող ենք փաստել, որ արտադրությունը կատարվել է ժամանակակից եւ տեխնիկապես հագեցված սարքավորումներով”: “Գրանդ Քենդի”-ն գուցե ոգեւորվի ու տարին մեկ մի նոր ռեկորդ սահմանի` աշխարհում ամենամեծ պաղպաղակը, թխվածքաբլիթը… :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW