×


Այոմի եւ Գիլան

Այոմի եւ Գիլան

Նոր ձայնագրություն Հայաստանի համար :) Bravo.am-ը վերջերս պատմել է, որ լեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղության “կնքահայր” Թոնի Այոմին հայտարարել է, որ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի հետ կձայնագրի մի քանի նոր երգ` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով` http://www.bravo.am/news/ayomi-gillan/ : Iommi & Gillan Եվ ահա, սեպտեմբերի 28-ին Թոնի Այոմին իր պաշտոնական կայքում հայտնել է, որ հաջորդ շաբաթ Իէն Գիլանի հետ գնալու են ստուդիա եւ սկսելու են “Out of Mind” բարեգործական նպատակով գրված նոր երգի ձայնագրությունը: Եվս մեկ ուրախալի նորություն` ձայնագրության ընթացքում Թոնիին եւ Իէնին են միանալու աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի նախկին անդամ, ստեղնահար Ջոն Լորդը եւ Iron Maiden խմբի հարվածային գործիքներ նվագող Նիքո ՄքԲրայանը :): Ian Gillan & Gyumri school Ի դեպ, շատ շուտով կայքում կհայտնվեն նաեւ “Out of Mind” երգի ձայնագրության ընթացքի մասին պատմող լուսանկարները: Bravo.am–ը խոստանում է ներկայացնել ձայնագրության մանրամասները: :) Աղբյուրը` www.iommi.com Տեքստը` Լենա Գեւորգյանի / Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW