×


Անդրե

Անդրե

“Անբարոյական որեւէ բան ես չեմ անում” Ծնողներս արգելեցին ամուսնանալ, երբ 17 տարեկան էի: Շատ, իսկապես, շատ էի ուզում ամուսնանալ, սիրելիս նույնպես: Ռալֆ եւ Մեգի. այսպես էինք անվանելու մեր երեխաներին` “Поющие в терновнике” գրքի հերոսների անուններով: Երկուսս էլ շատ էինք սիրում այդ գործն ու երազում էինք երեխաներ ունենալ: Andre Հիմա եմ հասկանում` ճիշտ են վարվել ծնողներս… Բայց միգուցե սխա՞լ էին, չէ, չեմ կարողանում հասկանալ: Չստացվեց նաեւ այս անգամ, թեեւ լիովին պատրաստ էի, որ պետք է գա ամուսնության պահը: Միակիս արդեն չեմ փնտրում, ճիշտն ասած: Andre Չեմ ունենալու ընտանիք, անգամ այս մասին եմ մտածում… Իհարկե, դա էլ է ցավալի… Կանցնի, երեւի: Այս շրջանն էլ կանցնի: Որոշել եմ` հիմա կնվիրվեմ աշխատանքիս, իմ գործով կապրեմ: Մեր հարաբերությունները եթե չընդհատեի…. Չեմ կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեին: Andre Անբարոյական որեւէ բան ես չեմ անում իմ աշխատանքի շրջանակներում: Եվ կողքինս պետք է հասկանա, որ արդեն 15 տարի է` սա իմ աշխատանքն է, որ պահում է ինձ, որով պահում եմ ընտանիքս: Երեւի թե չեն պատկերացնում…. Շատ ուրախ եմ քրոջս`  Անուշի, եւ իր ամուսնու` Աշոտի համար: Այնքան համահունչ զույգ են, որ կարողացան միմյանց հասկանալ եւ դառնալ մեկ: Երազում եմ, որ իմ կեսն էլ այնպիսին լինի, ինչպիսին ես եմ: Քույրս ու իր ամուսինը բոլոր հարցերի շուրջ հիմնականում համակարծիք են, միմյանց խորհուրդները լսում են… Նրանք ինձնից վեց տարով փոքր են: Andre Համերաշխություն է պետք: Ինձ պես խենթ թող լինի կինս… Ուզում եմ լրացնի ինձ եւ կիսի այն ամենն, ինչ ունեմ: Չեմ փորձի փոխել նրան, որովհետեւ դա անհնար է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW