“Աղջիկներին դուր է գալիս” Անթոնի Մարտիրոսյանն այժմ իրեն դրսեւորում է որպես սերիալի դերասան: BRAVO.am-ը մեկ անգամ անդրադարձել է այս ֆոտոմոդելին: Անթոնին նկարահանվել է մի քանի սերիալի երկրորդական դերերում, այժմ խաղում է “Եզրագծից այն կողմ” հեռուստասերիալում: Ֆոտոմոդելն իսպանացու կերպարի մեջ իրեն հրաշալի է զգում. “Իսպաներեն էի խոսում, հետո արդեն իբր թե սովորեցի հայերեն, բայց ակցենտով եմ խոսում: Արտաքնապես արտասահմանցու եմ նման, ինձ համապատասխան կերպար է, որովհետեւ անծանոթ մարդիկ մտածում են՝ հայ չեմ ու հայերեն խոսել չգիտեմ”: Անթոնին իր վարձատրությունից չի դժգոհում. “Այլ երկրներում աշխատող դերասան ընկերներս շատ լավ վարձատրվում են, Երեւանում ավելի քիչ է, բայց ուզում եմ այստեղ աշխատել: Ես դեռ պրոֆեսիոնալ դերասան չեմ. ինձ համարում եմ ֆոտոմոդել: Հետագայում երեւի կկարողանամ մեծ գումար վաստակել դերասանության միջոցով”: Անծանոթների հայացքներից Անթոնին, իր խոսքերով, այնքան էլ չի կոմպլեքսավորվում. “Նորմալ է, երբ զննում են ինձ կամ ականջօղս, որովհետեւ նրանց աչքին անսովոր է: Այդքան վատ չեն նայում, մանավանդ աղջիկներին դուր է գալիս”: Իրանահայ ֆոտոմոդելը մոտ երեք տարի է՝ աշխատում է Երեւանում: Իրեն ավելի լավ է զգում ֆոտոխցիկի առջեւ, քան պոդիումի վրա քայլելիս. “Արդեն ծանոթներ ու ընկերներ ունեմ, որոնք ինձ հրավիրում են լուսանկարվելու տարբեր ամսագրերի ֆոտոշարքերում, գովազդներում: Նույնիսկ առաջարկել են խաղալ գեղարվեստական ֆիլմում, որը հայերը նկարահանելու են Հունաստանում: Նորից արտասահմանցու դեր են առաջարկել”: Թոնին, որին այսպես են նրան դիմում մտերիմները, հաճախ լուսանկարվում է ակնոցով: Իր խոսքերով՝ հատուկ թուլություն ունի այս աքսեսուարի հանդեպ. “Առաջին անգամ ակնոցի ֆիրմայի համար նկարվեցի գովազդում: Ասել են՝ իմ դեմքին ակնոց շատ է սազում: Ակնոցների մեծ հավաքածու ունեմ, որոնցով շատ եմ սիրում լուսանկարվել”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Prime եւ El Style ամսագրերի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: