×


Անի Քոչար

Անի Քոչար

Լրագրող, մանեքենուհին  “փրոդակշն”  է  հիմնել 2011 թվականը Անի Քոչարի համար խոստումնալից սկիզբ ունեցավ. լրագրող, մանեքենուհին  «Անի Քոչար փրոդակշն» ընկերությունն է հիմնել, որն իր պաշտոնական գործունեությունը սկսեց գարնան գալով: Ani Qochar “Ընկերություն հիմնելու գաղափարը նոր չէ, ինչպես նաեւ նոր չէ գործունեության ոլորտը: Դա է ապացուցում արդեն հինգ տարի իր կայուն լսարանն ունեցող «Ե՞ս Yes» ամսագիրը, որի նույն ստեղծագործական թիմը կիրագործի նաեւ ընկերության մյուս ծրագրերը”,- ասաց Անի Քոչարը: “Անի Քոչար փրոդակշնը”  իրականացնելու է ժուռնալիստական եւ հրատարակչական գործունեություն, պատրաստելու է երիտասարդ լրագրողների,  համակարգելու է հայտնի մարդկանց` ԶԼՄ-ների հետ կապված աշխատանքները: Ըստ գլխավոր տնօրեն Անի Քոչարի, «Ե՞ս Yes»  ամսագրի ստեղծագործական թիմում ոչ մի փոփոխություն չի լինի, պարզապես  այսուհետ լրատվական գործունեությունը կիրականացնի նորաբաց այս ընկերությունը. “Մենք շարունակում ենք ներմուծել նոր խորագրեր, մտահղացումներ, նախագծեր, բայց դա մի բան է, որը միշտ էլ հատուկ է եղել մեր ամսագրին”: Բացի  «Ե՞ս Yes!» ամսագիրը, ընկերությունը ներկայացնելու է  երկու նոր կայք եւս: Aniqochar.am-ը հենց  “Անի Քոչար փրոդակշն» ընկերության եւ Անի Քոչարի անհատական կայքն է, որում ներկայացված է Անիի 10 տարվա անցած ուղին ու գործունեությունը: Կայքում կգործի բլոգ բաժինը, որում Անի Քոչարն ու նրա թիմը թարմացումներ կանեն եւ տեղեկատվություն կհաղորդեն, որն ուղղված կլինի առավել հասուն լսարանին: Երկրորդը` «Ե՞ս Yes!» ամսագրի կայքն է: Ani Qochar Հաջորդը, որ ընկերությունը մտադիր է իրականացնել, սկսնակ եւ  երիտասարդ լրագրողների դասընթացներ և «Ե՞ս Yes!» ամսագրում փորձաշրջան անցնելու հնարավորություն ընձեռելն է: “Դասընթացի մասնակիցները կտիրապետեն ժուռնալիստիկայի այբուբենին եւ ժանրերին, ինչպես նաեւ գործնականում  կկիրառեն դրանք: Դասընթացները սկսելու իրավունք ինձ վերապահում է իմ եւ լրագրող Օ‎ֆելյա Քոչարյանի մասնագիտական կրթությունը, տարիների, ինչպես նաեւ` դասընթացներ անցկացնելու փորձը եւ արտերկրում վերապատրաստումը”,- ասաց Անի Քոչարը: «Անի Քոչար փրոդակշն»-ի զբաղվածության մյուս ոլորտը հայտնի մարդկանց մեդիա աշխատանքով զբաղվելն է. ընկերությունն արդեն իսկ աշխատում է փոքրիկ երգչուհի Դալիթայի հետ: “Կառույցը պրոդյուսերական ընկերություն չէ, այլ ժուռնալիստական եւ հրատարակչական ընկերություն, որը զբաղվում է հայտնի մարդու` ԶԼՄ-ների հետ կապված հարցերի համակարգմամբ եւ կազմակերպմամբ: Ընկերության թիմն առաջիկայում պետք է սկսի աշխատել հայտնի դեմքերի հետ”,- նշեց Անին: Ani Qochar «Անի Քոչար փրոդակշնը», համագործակցելով «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության հետ, զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Կոտայքի մարզում: Հասարակական գործունեությունը հիմնականում վերաբերում է հաշմանդամություն ունեցող մարդկանց, նրանց իրազեկման բարձրացմանը եւ իրավունքների պաշտպանությանը: Մայիսին կլրանա  «Ե՞ս Yes!»-ի 5-ամյակը: Ամսագրի նախագծի հեղինակ  եւ գլխավոր խմբագիր Անի Քոչարը դեռեւս  դժվարանում է հստակ ասել` ինչ ձեւաչափով կկարեւորեն այդ ամիսն ու իրենց տոնը. “Կկազմակերպվի մի բան, որը հանրային հնչողություն կստանա, կառանձնանա եւ կլինի նաև ընթերցողների համար”: Ընկերությունը համագործակցում է “CS media City”-ի հետ` հատկապես  «Ե՞ս Yes!» ամսագիրը հրատարակելու առումով: “Բացի այդ, շատ ծրագրեր կան հենց հեռուստատեսության հետ կապված,  մասնավորապես` ամսագրի հեռուստատեսային տարբերակի, որը եւս իրագործվելու է “CS media City”-ի հետ”,- նշեց Անի Քոչարը: Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW