×


Անի Քրիստի

Անի Քրիստի

«Լոս-Անջելեսում ավելի իրազեկված եմ հայկական շոու-բիզնեսից»:) Երգչուհի Անի Քրիստին արդեն երկար ժամանակ է, ինչ Երեւանում չէ. նրա բնակության վայրն այժմ Լոս-Անջելեսն է: «Օվկիանոսից այն կողմ» ապրող երգչուհին on-line մեզ պատմել է իր վերջին նորությունների եւ ամերիկյան ապրելակերպի մասին: :) Ani Qristi Այժմ Անին զբաղված է նոր ձայնասկավառակի աշխատանքներով, երբեմն մասնակցում է Լոս-Անջելեսի հայկական միջոցառումներին, բայց ասում է, որ բոլոր համերգներին չի մասնակցում, ավելի կենտրոնացած է իր նոր ծրագրերի իրագործման վրա: Հայկական հարսանիքներին երգելու առաջարկներն էլ մերժում է:). «Չնայած շատ հրավերներին` ես չեմ երգում. դա իմ սկզբունքն է»: «Անի» եւ «Քրիստի»:) Երգչուհու առաջին մենահամերգը 2007-ի հունիսին էր, երբ լույս էր տեսել «Երեք կետ» ձայնասկավառակը: Նա արդեն մտածում է նոր մենահամերգի մասին, հավանաբար այս տարի կվերադառնա նոր մենահամերգով ու ձայնասկավառակով. «Ցավոք սրտի, երբ լույս կտեսնի ձայնասկավառակը, չեմ լինի Հայաստանում, առաջինն ԱՄՆ-ում կանեմ շնորհանդեսը, բայց վերադարձիցս հետո Երեւանում եւս կներկայացնեմ CD-ն»: Ani Qristi Երգչուհին որոշել է ձայնասկավառակն անվանել պարզապես «Անի Քրիստի»: Նրա խոսքերով` երգերի մի մասը կատարում է «Անին», մյուսը մասը` «Քրիստին». «Խաղարկում եմ բեմական անվանս երկիմաստությունը:): Բավական նոր երգեր ունեմ, ասեմ ավելին, կան երգեր, որոնք ես եմ գրել, այսինքն հեղինակել եմ թե´ երաժշտությունը, թե´բառերը»: Անին այնտեղ պատրաստվում է նոր տեսահոլովակներ նկարահանել, բայց դեռ երգերի ընտրությունն է կատարում. «Չենք կողմնորոշվում` որ երգերի համար  նկարել, չենք էլ կարող ալբոմի 12 երգերի հիման վրա նկարահանել: Հիմա իմ թիմի հետ քննարկում ենք, երեւի 2 կամ 3 տեսահոլովակ կլինի, շուտով աշխատանքները կսկսենք»: Ani Qristi «Ինչքանո՞վ է բախտավոր» :) Հունվարի 28-ին Անի Քրիստին մաեստրո Ավետիս Բերբերյանի «Իմ մայր» ու «Ելիր, ով հայ» ստեղծագործություններով Սան-Ֆրանցիսկոյում մասնակցել է մի համերգի:  «Oakland East Bay Symphony» նվագախումբը, տենոր Թոմաս Գլենը, Ավետիս Բերբերյանը եւ Անին «Paramount» թատրոնում ներկայացել են ամերիկյան հանդիսատեսին. «Նվագախումբը շատ պրոֆեսիոնալ է, նրանց հետ բազմաթիվ հայտնի երաժիշտներ են աշխատում, ինչպես օրինակ, Կառլոս Սանտանան: «Ելիր, ով հայ» երգը կատարում էի Թոմաս Գլենի հետ: Նվագախումբն առաջին անգամ էր հայ երաժշտի գործ կատարում, իսկ այնտեղ առաջինը ելույթ ունենալու պատիվը վստահվեց ինձ, ինչի համար շնորհակալ եմ», - ասում է երգչուհին ու ավելացնում, որ Սան-Ֆրանցիսկոյում ծանոթացել է մի քանի հայ ընտանիքների հետ. «Ցավոք, լեփ-լեցուն դահլիճում մի քանի հոգի հայ կար, մեծ մասամբ այլազգի հանդիսականներ էին, բայց ուրախալի է, որովհետեւ արդեն մենահամերգի հրավեր եմ ստացել:)»: Ani Qristi, Avetis Berberyan & Tomas Glen Բնակվելով Նահանգներում` երգչուհին ամերիկյան շոու-բիզնեսում հայտնվելը կապում է բախտի գործոնի հետ. «Այստեղի շուկա ներխուժելն ինքնանպատակ չեմ դարձրել: Փորձում եմ համատեղել, լավ տիրապետել անգլերենին, թեեւ շատ դեպքում միայն լեզուն չի փրկում: Երգիչներն այստեղ անչափ շատ են, ավելի շատ բախտի գործոնը կա: Թե ինչքանո՞վ եմ բախտավոր, պարզ կդառնա ապագայում»: :) Կանոնավոր կյանք` շնորհիվ շնիկի:) Անի Քրիստին խոստովանում է, որ Հայաստանում ապրելով այդքան չի հետեւել իրադարձություններին, իսկ օվկիանոսից այն կողմ ավելի շատ է տեղեկանում հայկական շոու-բիզնեսի անցուդարձից. «Հիմա ավելի իրազեկված եմ, ուրախանալու առիթներ եւս կան: Շատ ուրախ եմ, որ մանկական Եվրատեսիլը Երեւանում է անցկացվելու, ուզում եմ այս հաճելի փաստը եւս մեկ անգամ կրկնվի, բայց արդեն մեծահասակների մրցույթի դեպքում: Հաջողություն եմ մաղթում մեր Էմմիին: Այս մրցույթի մեջ ինձ դուր է գալիս հայ ազգի միախմբված լինելու փաստը, բոլոր դեպքերում ուզում եմ հայերին համախմբված տեսնել: Հարցը միայն Եվրատեսիլը չէ, որի մասին Ամերիկայում մարդիկ անգամ գաղափար չունեն»: Ani Qristi Անին եւս մեկ նորություն ունի. շնիկ է նվեր ստացել, որը նրա կյանքն ավելի կանոնավոր է դարձրել. «Ինքս լինելով գիշերային մարդ` հիմա ստիպված եմ շուտ քնել եւ վաղ արթնանալ, որ իմ փոքրիկ Ֆենսին սոված չմնա: Մի կողմից պարտավորված, բայց եւ հաճույքով եմ քնաթաթախ արթնանում ու իր ուտելիքը պատրաստում»: «Չեմ ուզում անձնականս քննարկման առարկա դարձնել» Անձնական կյանքի վերաբերյալ հարցերն Անին շրջանցում է, չի ուզում այն հանրային քննարկման առարկա դարձնել. «Վաղուց ինձ արդեն հայտնի է, որ այն մարդիկ, ովքեր քիչ, թե շատ հայտնի են, հանդիսատեսը հետաքրքրվում է ոչ թե արտիստի ունակություններով, աշխատանքային հաջողություններով, այլ անձնական կյանքով: Հիմա կարծում եմ, որ այդ մասին չարժե անկեղծորեն պատմել, որովհետեւ դու կարող ես մի բան խոսել, բայց բամբասանքների ու անիմաստ խոսակցությունների պատճառով լրիվ այլ երանգ ստանան ասածներդ: Դրա համար չեմ ուզում անձնականս քննարկման հանել, խնդրում եմ ներել ինձ այդ հարցում:)»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին