×


Անի Քրիստի

Անի Քրիստի

“Ես վերադառնում եմ…” Անի Քրիստիի համար սպասված ու անմոռանալի օր էր ապրիլի 14-ը, երբ իր մտերիմների ու գործընկերների համար կազմակերպել էր իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Այս օրերին Լոս Անջելես հյուրախաղերի մեկնած մի քանի հայ դերասաններ եւս հյուրընկալվել էին փակ երեկոյին: Ani Christy Անի Քրիստին Bravo.am-ի հետ զրույցում ասել էր, որ ձայնասկավառակը որոշել էր անվանել “Նոր օր կգա”, հետո մտափոխվել էր. ուզում էր կոչել “Անի Քրիստի”, բայց այն թողարկեց “I'm Back” անվանումով. “Ունեմ բնավորության տարօրինակ մի գիծ` փոփոխական եմ, բայց դա չի վերբերում իմ մարդկային սկզբունքներին: Երգարվեստում, որտեղ փորձում եմ ինչ-որ քայլեր անել, սիրում եմ փոփոխություններ, այդպես եղավ նաեւ CD-ն վերանվանելու դեպքում”:): Ձայնասկավառակի երգերի երաժշտության ու բառերի հեղինակը Անին է, նաեւ զետեղել է մի երգ, որը Կոստանտին Օրբելյանը գրել է իր համար. “Բացի հեղինակային երգերից նաեւ մի ստեղծագործություն կա, որը պոպուրիի տեսքով եմ ներկայացրել: Սայաթ-Նովայի երգերը մեկնաբանել եմ իմ ձայնով, փոփոխություններ առանձնապես չեմ արել` համարելով անթույլատրելի”: Ani Christy, Nazeni Hovhannisyan and Hrachya Harutyunyan “I'm Back” CD-ի լուսանկարներն արվել են վերջին` “Բարդ է” տեսահոլովակի ընթացքում “AK PHOTOGRAPHY”-ի կողմից, ձեւավորումն արել է Մուշո Գարուկյանը: Երգչուհին հայտնեց, որ ի սկզբանե այլ լուսանկար էր ընտրել շապիկի համար, բայց երբ լուսանկարիչ Կարենը երգչուհու ծննդյան օրը նվիրել է տեսահոլովակի ընթացքում արված մեծ լուսանկարը, կտրուկ մտափոխվել է. “Այդ հարցում էլ միտքս փոխվեց:)”: Շնորհանդեսի երեկոն եղել է փակ միջոցառում միայն հրավիրվածների համար. “Հրավիրված էին մոտ 250 հոգի, վերջում նույնիսկ մտածում էի, որ կարող է չնախատեսված հյուրեր գան ու ոտքի վրա մնան: Հյուրերս շատ անմոռանալի դարձրին իմ երեկոն, կարծում եմ` ես էլ իրենցը:)”: Ani Christy Երգչուհին իր առաջին ձայնասկավառակը թողարկել է 2007-ին Երեւանում: Նշում է` հաճելի է շրջապատված լինել լավ մարդկանցով, կապ չունի, թե որտեղ. “Երեւանյան շնորհանդեսը մինչ օրս հիշում եմ, բավականին լավ անցավ: Սա նույնպես. նույնիսկ կային մարդիկ, ովքեր այս երեկոն համեմատում էին հոլիվուդյան կինոյի համար կազմակերպված շնորհանդեսի հետ, ինչի համար շատ ուրախ եւ զգացված եմ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այդ գործում ու այն դարձրին հիշարժան”: Անի Քրիստին շատ է ցանկանում վերադառնալ Երեւան նոր մենահամերգով, այդ ժամանակ էլ պլանավորում է կազմակերպել երեւանյան շնորհանդեսը. “Հեռու գտնվելով Հայաստանից` չեմ մոռանում այն վայրը, որտեղից սկսել եմ եւ ճանապարհ հարթել: Երբ Միացյալ Նահանգներում թողարկվեց CD-ն, այդ նույն օրը նաեւ Հայաստանում հայտնվեց վաճառքում: Ինքս երբ վերադառնամ, նորից հանդիպում կկազմակերպեմ: Նախնական տվյալներով, հավանաբար սեպտեմբերին կունենամ երկար սպասված մենահամերգը: Տեսնենք` ինչպես կլինի, ապագան ցույց կտա”: Ani Christy and Constantin Orbelyan Երգչուհին առողջություն ու խաղաղություն է մաղթում` համարելով, որ մնացած ամեն ինչ կյանքի ընթացքում կլինի, միայն ցանկանալ է պետք:). “Տարիքի հետ, երբ ավելի հասուն ես դառնում, հասկանում ես, որ մարդուն շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Ուզում եմ` թեկուզ փոքրիկ, բայց այդքան թանկ երազանքները բոլորի համար դառնան իրականություն, ինչպես իմ դեպքում” :) : Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW