“Վատ աղջիկ եմ’’ Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել Բոբ Սայմոնի “60 րոպե’’ շոուի համար: Հաղորդումը եթեր կհեռարձակվի միայն հաջորդ կիրակի, բայց արդեն կարող ենք ներկայացնել հետաքրքիր մի քանի փաստ, որ հնչել են Անջելինայի անզուգական շուրթերից :): “Ես կարողացել եմ հաղթահարել կյանքիս ամենասարսափելի ու դժվար պահերը եւ կայուն մնալ: Ես չմահացա երիտասարդ տարիքում, դա շատ մեծ հաջողություն է: Շատ արտիստներ են վաղաժամ մահացել` անցնելով այն ամենի միջով, ինչ ճակատագիրը տվեց ինձ’’,- ասել է Ջոլին: Ջոլին խոսել է նաեւ իր` ռիսկի սիրահար լինելուց եւ վատ աղջկա կերպարի մասին. “Շատ պատճառներ կային, որոնք կարող էին թույլ չտալ ինձ հիմա գտնվել այստեղ: Ես շատ եմ սիրում ռիսկի դիմել եւ հաճախ շատ հեռու եմ գնում: Մինչեւ հիմա էլ վատ աղջիկ եմ մնացել: Դա իմ մի մասն է, պարզապես այժմ կյանքումս կան Բրեդն ու մեր արկածները’’: Նշենք, որ Ջոլին տարօրինակ եւ դժվար մանկություն ու պատանեկություն է ունեցել. դաջվածքներ, համբույր հարազատ եղբոր հետ, բիսեքսուալության մասին խոստովանություն, նախկին ամուսին Բիլի Բոբ Թորոնթոնի արյունով շիշը վզից կախված, խնդիրներ հոր հետ, մոր կորուստ: Հիմա ամեն ինչ այլ է. Ջոլին 6 երեխայի մայր է, գեղեցկուհու կյանքում կա Բրեդը:): Դերասանուհին շուտով կներկայացնի նաեւ իր ռեժիսորական աշխատանքը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: