Թեժ երեկո` ռումինացի երգչուհու մասնակցությամբ Ամառային ռիթմիկ ու թեժ երեկո հայ ակումբասերներին երեկ նվիրեց ռումինացի երգչուհի Անտոնիան: Հունիսի 16-ին “Mezzo” ակումբում երգչուհուն առաջին իսկ երգից հաջողվեց ոտքի հանել ներկաներին:): “Բարեւ, Արմենիա” ասելով` նա կատարեց իր ամենահիթային`“Morena”, “Shake it Mamma” երգերը, մեղեդային նոր երգ էլ ներկայացրեց: Անակնկալ կար. երգերից մեկի ընթացքում Ջիվան Գասպարյան կրտսերն Անտոնիային միացավ: Դուդուկի ու ռիթմիկ հնչյունների միախառնումը հանդիսատեսն ընդունեց բրավոներով (BRAVO.am:)) ու ծափերով: Անտոնիան ապրել ու մեծացել է Միացյալ Նահանգներում` Յութահում ու Լաս Վեգասում: Ռումինուհու խոսքերով` սեւամորթների շրջապատն է ազդել իր երաժշտական ճաշակի վրա, պատահական չէ, որ մեծամասամբ երգում է սոուլ ու R&B ոճերի երգեր: Խարիզմատիկ երգչուհին հաճախ է շրջագայում, Երեւանում էլ երկար չի կարող մնալ, բայց յուրաքանչյուր երգից հետո չէր մոռանում կրկնել, որ հավանել է հայերին ու Հայաստանը: Նա մեր երկիր է ժամանել “Cosmopolitan Հայաստան” ամսագրի հրավերով: Մոտ 30 րոպե պարահարթակը թեժացնելուց հետո երգչուհին ավարտեց իր ելույթը: Համերգային հատվածից առաջ ու հետո դիջեյական վահանակի մոտ դիջեյ Dale-ն էր, մինչ ուշ գիշեր հնչում էին հայտնի հիթեր ու ռեմիքսներ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: