×


Ո՞վ է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին

“Forbes’’ ամսագիրը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների հերթական ցուցակը, որն այս տարի գլխավորում է “Մթնշաղ” ֆիլմի շնորհիվ հայտնի դարձած  Քրիստեն Ստյուարտը:

Քրիստեն Ստյուարտը


22-ամյա դերասանուհին  2011 թվականի մայիսից մինչեւ 2012 թվականի մայիսը վաստակել է 34,5 միլիոն դոլար՝  իր հետեւում թողնելով Քեմերոն Դիազին, որի եկամուտը նույն ժամանակահատվածում կազմել է  34 միլիոն դոլար:

Քեմերոն Դիազը


Ամենահարուստ դերասանուհիների ռեյտինգային ցուցակի երրորդ հորիզոնականում է Սանդրա Բալոքը, որը վաստակել է 25 միլիոն դոլար: Նախորդ տարվա առաջատարները` Անջելինա Ջոլին ու Սարա Ջեսիկա Փարքերը, այս տարի չորրորդ եւ յոթերորդ հորիզոնականներում են՝  20 եւ 15 միլիոն դոլարներով: Այս տարվա նորեկ միլիոնատերը Քրիստեն Ուիգն է, որին  հաջողվել է վաստակել 12 միլիոն դոլար:

Սանդրա Բալոքը


“Տղամարդիկ շարունակում են ավելի շատ գումար վաստակել, քան կանայք: Ցուցակում ընդգրկված 10-ը դերասանուհի միասին վաստակել է 200 միլիոն դոլար: Տղամարդկանց թոփ տասնյակը միասին վաստակել է 361 միլիոն դոլար’’,- ասել է ամսագրի ներկայացուցիչ Դորոթի Պոմերանցը:

Անջելինա Ջոլին


Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ամբողջական ցուցակը ներկայացնում ենք ստորեւ՝

Քրիստեն Ստյուարտ - 34,5 միլիոն դալար

Քեմերոն Դիազ - 34 միլոն դոլար

Սանդրա Բալոք - 25 միլիոն դոլար

Անջելինա Ջոլի - 20 միլիոն դոլար

Շարլիզ Թերոն - 18 միլիոն դոլար

Ջուլիա Ռոբերթս - 16 միլիոն դոլար

Սարա Ջեսիկա Փարքեր - 15 միլիոն դոլար

Մերիլ Սթրիփ - 12 միլիոն դոլար

Քրիստեն Ուիգ - 12 միլիոն դոլար

Ջենիֆեր Էնիսթոն - 11 միլիոն դոլար

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Forbes

Կարդալ ավելին

Quality Sign BW