×


Առնո Բաբաջանյան-90

Առնո Բաբաջանյան-90

Երգիչ-երգչուհիները եւս մեկ անգամ հիշեցին հայտնի ու սիրված երգերը “Արամ Խաչատրյան” համերգասրահում հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները հուլիսի 8-ին հնչեցնոմ էին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն իրենց մեկնաբանությամբ: Ինչպես գիտեք, 2011-ը բաբաջանյանական տարի է հայտարարված. նշվում է անվանի արվեստագետի 90-ամյակը: Համերգին մասնակցում էին Արսեն Գրիգորյանը՝ Ասոն, Աննա Խաչատրյանը, Վարդան Բադալյանը, Ռուզան Ավետիքյանը, Մարատ Հայրապետյանը, Վահագ Ռաշը, Սյուզի Մելիքյանը, Աննա Թովմասյանը, Աննա Տոնոյանը եւ այլք: Syuzi Meliqyan Համերգավար, ասմունքող Արսեն Ղազարյանը երգերը ներկայացնելիս պատմում էր հուշեր ու կենսագրական մանրամասներ կոմպոզիտորի կյանքից. “Բաբաջանյանն ուներ մի սկզբունք. իր բոլոր ստեղծագործությունների առաջին կատարումները պետք է հնչեին հենց Երեւանում, իսկ նրա գործերը շատերն էին ուզում կատարել, քանի որ ճանաչված դառնալու լավ այցեքարտ էր”: Երեւանի քաղաքապետարանի “Երեւան” փողային նվագախմբի նվագակցությամբ երկու ժամ շարունակ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը, դաշնամուրային կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Նունե Արզումանյանը եւ Առնո Բարխուդարյանը: Ruzan Avetiqyan Գործիքային ու սիմֆոնիկ ստեղծագործություններից բացի, Առնո Բաբաջանյանը նաեւ շատ ու շատ ֆիլմերի համար գրված երաժշտություններ է հեղինակել: “Ես նույնիսկ չգիտեի, որ կարող եմ երգեր գրել, քանի որ երբեք չէի փորձել, եւ ահա եկավ այն պահը, որ պետք է գրեի երգ ֆիլմի համար: Ինձ համար զարմանալի էր, որ ֆիլմում հնչող երգերը միանգամից սիրվեցին ժողովրդի կողմից: Դրա համար, երբ ինձ հարցնում են՝ որն է իմ առաջին երգը, ես միանգամից պատասխանում եմ՝ “Առաջին սիրո երգը””, - ասել է անվանի կոմպոզիտորը: Երգիչ-երգչուհիները, ետնաբեմում կատարելով վերջին փորձերն ու ձայնավարժությունները, կենդանի նվագակցությամբ երգեցին Բաբաջանյանի մեծամասամբ հայալեզու գործերը՝ “Առաջին սիրո երգը”, “Իմ Երեւան”, “Չքնաղ երազ”, “Հայկական սերենադ”, “Ազգ իմ փառապանծ”, “Մեր սիրելի Երեւան”, ինչպես նաեւ ռուսալեզու երգեր ու ֆիլմերից սիրված կատարումներ: Համերգը եզրափակվեց Աննա Խաչատրյանի կատարումով, հետո նրան միացան մյուս երգիչները եւ “Մեր սիրելի Երեւան” երգով հրաժեշտ տվեցին հանդիսատեսին: Ի դեպ, համերգի մուտքը հրավիրատոմսերով էր, կազմակերպիչ Խաչիկ Եղոյանի խոսքով՝ կոմպոզիտորի հոբելյանական համերգը չեն ցանկացել կոմերցիոն դարձնել ու տոմսեր վաճառել: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW