“Երբ պատրաստ ես դիմացինիդ տալ քեզ համար ամենաթանկը” Աստղիկ Սաֆարյանը ամառը սկսել է Մադրիդում:): Երգչուհին Իսպանիայի մայրաքաղաքից շտապել է դեպի Փարիզ` իր ամենասիրելի քաղաքը. “Այս անգամ եւս շատ լավ հանգստացա, ընկերներս չթողեցին` մի վայրկյան անգամ պարապ մնամ”: Ֆրանսիայի մայրաքաղաքն, իհարկե, ամեն անգամ հաճելիորեն զարմացնում է Աստղիկին, բայց ոչ առաջվա պես:). “Շատ անգամ եմ եղել Փարիզում, տեսել եմ գրեթե ամեն ինչ: Թեեւ այնքան գրավիչ քաղաք է, որ անընդհատ էլ կարող ես նոր բաներ բացահայտել քեզ համար”: Իսկ այս անգամ երգչուհին բացահայտել է ֆրանսիական գինու համի գաղտնիքը, թեեւ ալկոհոլի հետ, իր խոսքերով, սեր չունի. “Գինու թանգարան եմ այցելել ու մանրամասն ուսումնասիրել ամեն ինչ: Շատ հետաքրքիր էր: Վերջում որպես հուշանվեր գինի ձեռք բերեցի այնտեղից”: Սեւ ակնոցի պատմություն Մադրիդում եւ Փարիզում ինչքան հաճախ է Աստղիկ Սաֆարյանը սեւ ակնոց կրել, չգիտենք, բայց Իսպանիայի մայրաքաղաքում “Սեւ ակնոց” երգի հիման վրա Արամ Րիանի նկարահանած տեսահոլովակը դեռ հուլիսին ենք ներկայացրել: Երգչուհու հեղինակած “Սեւ ակնոց”-ը պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ. “Երգս իրականում այնքան պարզունակ չէ. սեւ ակնոցը փոխաբերական իմաստով է գրված: Այն սիմվոլ է: Ստեղծագործությունը շատ ավելի խորն է, քան մարդիկ կարող են պատկերացնել”: BRAVO.am-ին Աստղիկ Սաֆարյանը “Սեւ ակնոցի” իմաստի վերաբերյալ հետեւյալն ասաց. “Դու պատրաստ ես դիմացինիդ տալ քեզ համար ամենաթանկն ու արժեքավորը, իսկ նա այնքան անտարբեր է այդ ամենի նկատմամբ, չի գնահատում ու կորցնում է դա: Դու էլ կորցնում ես նրա նկատմամբ վստահությունդ ու սերդ: Եվ հետագայում, երբ քեզ հետ նմանատիպ որեւէ դեպք է պատահում, դու արդեն կարեւորում ես ոչ թե այդ նոր պատմությունն, այլ` վստահությունը, որ կորցրել ես նախկին պատմության ժամանակ. “Նա հիացած է ինձնով, իսկ ես` իր սեւ ակնոցով””: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: