×


Արա Ասլանյան

Արա Ասլանյան

Դիզայներն ու իր  Hand-made T-shirt-ները Hand-made-ը բոլոր ժամանակներում հասարակության որոշակի շերտում ունեցել է իր ուրույն տեղն, իսկ այսօր այն ավելի ակտուալ է համարվում ու մեծ տարածում է գտել արվեստն ու գեղեցիկը սիրողների մեջ: Դիզայներ Արա Ասլանյանի կարծիքով, Hand-made-ն  ունի իր փոքր «աուդիտորիան», որտեղ այն շատ «պոպուլյար» է. «Հագուստի խանութների հանդեպ էլ իր առավելությունն ունի, որքան էլ խանութները շատ լինեն, միեւնույն է, տեսականին կրկնվում է, իսկ Hand-made-ն էքսկլյուզիվ է, բոլորից տարբեր եւ ունի իր հատուկ մոտեցումը: Ոչ մի բիզնեսմեն դրսից նման բան չի կարող բերել»: Ara Aslanyan Բիզնեսմենների ներմուծած շապիկներից տարբեր են նաեւ Արա Ասլանյանի Hand-made T-shirt-ները, որոնց վրա պատկերված են Կոմիտասը, Չարենցը, Վիլյամ Սարոյանն ու շատ այլ հայ մեծեր. «Գաղափարը միշտ կար, ժամանակին ես եւ ընկերս էինք անում, հետո ցրվեցինք, հիմա մենք առանձին ենք աշխատում: Հիմնականում հայ հայտնիներին ենք անում, դա նպատակադրված է, որ արտասահմանցուն «հագնելու» փոխարեն  մերոնք լինեն` Մոնթե, Սեւակ եւ այլն»,- մեկ T-shirt-ը պատրաստելու համար Արայից պահանջվում է մեկ օր,- «Կես ժամ պատրաստելու, կես ժամ չորացնելու եւ այդպես շարունակ»: Ara Aslanyan Դիզայները պատրաստի շապիկը գնում է խանութից, իսկ նկարազարդումն ինքն անում: Շապիկի գույնի հետ է պայմանավորված նկարի գույնը` սպիտակի վրա օգտագործվում են վառ, իսկ, օրինակ, սեւի վրա` ավելի կոնտրաստ գույներ` սպիտակ, դեղին եւ այլն: Կտորի վրա նյութերն օգտագործվում են հատուկ տեխնիկայով, որ երկար մնան ու շուտ չթափվեն, իսկ շապիկը նախընտրելի է բամբակյա կտորից լինի, մաքսիմալ քիչ սինթետիկ նյութեր պարունակի, քանի որ սինթետիկ կտորը շատ է ձգվում ու ներկն իր վրա լավ չի պահում: Տրաֆարետները նկարելուց հետո կամ ինքն է տպում, կամ տալիս է հատուկ մի տեղ` մի քանի օրինակով տպելու. «Կան պատվերներ, օրինակ Կոմիտասը, որ շատ են լինում, դրա համար միանգամից մի քանի հատ եմ տրաֆարետ պատրաստում: Մեկ տրաֆարետն օգտագործվում է մեկ շապիկի համար»: Թե որքա՞ն կդիմանա ներկը օգտագործվող շապիկի վրա, դիզայները հստակ չգիտի, բայց իր շապիկներից մեկն արդեն երկու տարի` հագնում է. «Ես էլ շորերին անփույթ վերաբերվողներից եմ, բայց այս շապիկս երկու տարի է` հագնում եմ, դեռ նոր է ուզում մաշվել. փաստորեն երկու տարի դիմացել է: )»: Արան ասում է, որ արդեն 100 կամ էլ 200 շապիկ է վաճառել կամ նվիրել, ի դեպ, նվիրելու հարցում մեր զրուցակիցը շատ առատաձեռն է. «Երբ ասում են` վայ, ինչ լավ շապիկ է, չեմ սպասում, որ գնեն. ես ասում եմ` ես ձեզ կնվիրեմ այս շապիկն ու նվիրում եմ: )»: Ara Aslanyan Շապիկներից բացի Արան պատրաստում է նաեւ ամեն ինչ, որ հնարավոր է նկարել կտորի վրա` բարձի երեսներ, գլխարկներ, վարտիքներ եւ այլն: Արան մեծ ցանկություն ունի «փոքրիկ խանութիկ» բացելու, որի համար գումար է հավաքում, գործընկերներ փնտրում: Աչքի անցկանցնելով իր բոլոր աշխատանքները` մեր զրուցակիցն ասում է, որ բոլոր նկարներն էլ հաճույքով է անում, իսկ դրանցից ամենասիրած գործը պահում է իր կյանքի գեղեցիկ հիշողությունների սնդուկի մեջ. «Ես մի սնդուկ ունեմ, որտեղ պահում եմ իմ  սիրելի հիշողությունների հետ կապված իրեր, օրինակ, փոքր ժամանակ մի ճապոնացի ինձ գիրք էր նվիրել, տատիկիս` ինձ համար կարդացած հեքիաթների գիրքը, եւ այլն: Այդ սնդուկի մեջ է նաեւ ինձ շատ հարազատ շապիկներց մեկը, որի վրա Կուստուրիցան ստորագրել էր, ինձ համար այն հատուկ տեղ ունի»: Իսկ նոր գաղափարների մասին Արա Ասլանյանն ասում է, որ դեռ չկան, բայց երբ մուսան գա կամ տրամադրություն լինի, սիրով կիրագործի: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW