×


Արամ MP3 եւ ընկերներ

Արամ MP3 եւ ընկերներ

Ակումբային երգաշատ երեկո “Mezzo”-ում Հոկտեմբերի 9-ին “Մեցցո” ակումբում բազմաժանր երաժշտական երեկո էր: Ակումբում հավաքվել էին Արամ MP3-ն, “Art Voices”, “Jazzel” խմբերը, Սուրեն Առուստամյանը, Գարիկը եւ որոշել էին ներկաների երեկոն առավել ուրախ ու երգաշատ դարձնել: Արամ MP3 Համերգի առաջին հատվածում Արամ MP3-ն երգում էր Ջորջ Բենսոնի, Շառլ Ազնավուրի, Սթիվի Ուանդերի, Բոնի Էմ-ի հայտնի երգերից, հումորիստ-երգիչը հիշեց նաեւ իր սիրելի Ջոն Լենոնի ծննդյան մասին, ու, իհարկե, երգեց “Բիթլզ”-ի ստեղծագործություններից: Արամ MP3-ին բեք-վոկալի հարցում ընկերակցում էին “Jazzel”-ի աղջիկները, միասին իմպրովիզներ էին անում ու պարեցնում ներկաներին: Երկրորդ մասում նրանց միացան Սուրեն Առուստամյանն ու Գարիկը: Արամ MP3 “Վիտամին” ակումբի Գարիկի համար համերգային ծրագիրը փորձված էր. “Նույն ծրագրում մի քանի ամիս առաջ էլ համերգ էինք կազմակերպել, հիշում եմ` շոգ էր, ծրագիրը համարյա նույնն էր ու շատ լավ անցավ: Հիմա էլ բոլորիս նպատակն է` ուրախ համերգ անցկացնել: Երգչից հասնում է ապահովել որակը, հանդիսատեսից էլ կախված է ճիշտ ռեակցիա տալն ու գնահատելը: Եթե հանդիստատեսը լավ է արձագանքում, երգիչն էլ որգեւորվում ու իր մաքսիմալ հնարավորություններն է դրսեւորում”: Suren Arustamyan Գարիկը նշեց, որ ակումբային համերգից առաջ մեծածավալ գովազդ չեն արել, ներկա են նրանք, ովքեր մշտապես հետեւում են իրենց գործունեությանը. “Հատուկ գովազդ չենք արել, բերնեբերան մեխանիզմով է եղել: Մարդիկ կան, որ ամեն համերգի պարտադիր գալիս են, հետո իրենց ընկերներին բերում, իրարից լսելով իմանում են, որ ակումբում համերգ ենք տալիս”: Երաժիշտներին լսելու էին եկել իրենց ընկերները` Աշոտ Լյուդվիգովիչը, “Վիտամին”-ի Վաչեն, Տիկոն, Արմուշը, երկրպագու-երկրպագուհիներ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին