«Շատ-շատ սիրեք իրար. սերը կփրկի աշխարհը»:) Սուրբ Վալենտինի միջազգային տոնը` փետրվարի 14-ը, ժամանցային ակումբներն առաջարկում էին այն նշել իրենց հետ: «Մեցցո» ակումբը եւս միացել էր սիրո տոնին. այստեղ երեկոն հիթային-երաժշտական էր` սիրո մասին երգերով առատ::) Արամ MP3-ն, Սուրեն Առուստամյանը, «Jazzel» խումբը, բայց ոչ ամբողջական կազմով սիրո տոնին համապատասխան համերգ էին տալիս: Կենդանի նվագակցությունն ապահովում էր «Art Voices» բենդը: Արամ MP3-ն իրեն բնորոշ ոճով կատարում էր համաշխարհային շատ ու շատ հիթեր, ընթացքում շփվում ներկաների հետ. «Ուզում եմ իրար շատ սիրեք, վայելեք երեկոն: Կարեւորը իրար հաճախ ասեք լավ խոսքեր, ասենք` կյանք ջան, քեզ բերել եմ ստեղ, շատ փող եմ ծախսել, որովհետեւ քեզ շատ եմ սիրում:)»: Համերգի ընթացքում Արամ MP3-ն Սուրենի, «Jazzel» խմբի Արեւիկի հետ դուետներ երգեց, իմպրովիզներն անպակաս էին, ներկաների ծափահարություններն էլ ոգեւորում էին երաժիշտներին: «Wonderful Tonight», «Ain't no Sunshine» եւ սիրո մասին այլ երգեր կատարող Սուրեն Առուստամյամին աշխատանքային մթնոլորտն այնքան էլ չէր խանգարում. :) «Ունեմ սիրելի անձնավորություն, ով արժանի է իմ նվերին... Իմ աշխատանքի բնույթը բեմն ու երգն է, ես էլ բեմից երգում եմ իմ սիրելիի համար: Անձամբ ես սիրո տոները սիրում եմ. Սուրբ Սարգիս զորավարի տոնը շատ հայկական, պահպանողական տոն է, կրոնական զգացողությունը լրիվ ուրիշ է, բայց Վալենտինի տոնն էլ եմ շատ սիրում: Սիրո հարցում երբեք փայլուն չի լինում, ուզում եմ, որ առանց վեճերի, հարթ հարաբերություններ բոլորն ունենան, թող նմանատիպ մանր բաները կյանքում չխանգարեն երջանիկ լինելուն:)»,- Bravo.am-ին ասաց Սուրենը: Նա իրեն լավ է զգում ակումբային համերգներին, կարծում է` երաժշտի համար կարեւոր է առաջին քայլերը սկսել ակումբային ելույթներից. «Մեծ դահլիճում երգելն էլ իր լավ կողմերն ունի, բայց նույն ակումբներում էլ կա ակտիվ ու աշխույժ հանդիսատես: Երբ լավ ես կատարում, հանդիսատեսը հունի մեջ է ընկնում, սկսում է պարել, ոտքի կանգնել:)»: Տղաներին իրենց բեք-վոկալով ընկերակցում էին «Jazzel» խմբի վոկալիստներից Արեւիկը, Վարսինեն ու Ջուլիետան: Աղջիկները նշեցին, որ «ազատ քաղաքացիներ» են, սիրահարվածների տոնն աշխատանքային միջավայրում են նշում:). «Այս տարի այսպես է ստացվել: Սիրում ենք երգել տարբեր ոճեր, մեր երգացանկում այնքան բազմաժանր են երգերը` սկսած ջազային ստանդարտներից մինչեւ ֆանկ ու փոփ երաժշտություն, փորձում ենք մեր մեկնաբանությամբ ներկայացնել համաշխարհային հիթերը», - ասաց Վարսինեն: «Շատ-շատ սիրեք իրար. սերը կփրկի աշխարհը», - այս խոսքերով Արամ MP3-ն եզրափակեց օրվա համերգային մասը: Երեկոյի վերջին հատվածում DJ Dale-ն էլեկտրոնային ռիթմերով ոտքի հանեց պարային ու սիրային տրամադրությամբ վարակված զույգերին::) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: