×


Արթուր Աբրահամ

Արթուր Աբրահամ

“Սիրո  օբյեկտը  կա, աշխատանքները տարվում են:)” Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չորս շաբաթով Հայաստանում է: Գերմանիան ներկայացնող հայ  բռնցքամարտիկը հայրենիքում է` ոչ միայն հանգստանալու, կազդուրվելու, այլ նաեւ երկու կարեւոր նպատակով:): Արթուր Աբրահամ. “Մենք միշտ էլ պետք է ցույց տանք, որ հզոր ենք” Ցանկալի փեսացուներից Արթուր Աբրահամը կարգավիճակը փոխելու ճանապարհին է: “Ամուսնություն դեռ որոշված չէ, բայց սիրո օբյեկտը կա, շփում կա,  աշխատանքները տարվում են... Սովորական աղջիկ է”,- այսօր անկեղծացել է անվանի բռնցքամարտիկը` հավելելով, որ հայաստանյան իր այցի երկրորդ կարեւոր նպատակն էլ բարեգործությունն է. “Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցին, որտեղ մարզվել եմ 4 տարի, 100 հազար եվրոյի օգնություն կհատկացնեմ` «Ադիդաս» ընկերության հետ. այս բրենդի ձեռնոցներով էլ մենամարտում եմ: Մարզական պարագաների մի մասն արդեն Հայաստանում է”: Արթուր Աբրահամ. “Սիրո  օբյեկտը  կա, աշխատանքները տարվում են:)” Չէր ուզում, բայց ստացվեց Արթուր Աբրահամը մայիսին իր կրած պարտությանն էլ անդրադարձավ: Նրա խոսքերով, պատճառը սխալ մարտավարություն ընտրելն էր. “Շատ լավ սկսեցի, ընթացքում ավելի շատ պաշտպանվում էի, որպեսզի մրցակիցս հոգներ ու վերջում նոկաուտի ենթարկեի, չստացվեց, եւ նա միավորներով հաղթեց: Ինձ համար նույնպես ցավալի է, ես էլ դա չէի ուզում, բայց ստացվեց: Իմ սխալն ուրիշների վրա չեմ սիրում գցել: Եթե հաղթում ենք, ես ու մարզիչս ենք հաղթում, երկուսով էլ պարտվում ենք”: Ցանկալի փեսացուներից Արթուր Աբրահամը կարգավիճակը փոխելու ճանապարհին է Չի փոխի “Ինքս ինձ խոսք եմ տվել այս քաշային կարգում նույնպես աշխարհի չեմպիոն դառնալ: Միջին քաշային կարգում 30 մենամարտ եմ ունեցել, բոլորն էլ  հաղթել եմ, գոտիս մոտ 12 անգամ պաշտպանել, այս քաշային կարգում նորից եմ ուզում դառնալ աշխարհի չեմպիոն: Թե մրցակիցներս ովքեր կլինեն, դեռ հայտնի չէ: Հայաստանից մեկնելուց հետ Գերմանիայում որակավորման 2-3 մենամարտի կմասնակցեմ, որից հետո նոր կկարողանամ մասնակցել աշխարհի առաջնությանը: Դա կլինի 2012-ի կեսերին”,- ասաց Արթուր Աբրահամը: Արթուր Աբրահամը նպատակ ունի Հայաստանում բոքսի դպրոց բացել Ադրբեջան գնալուն կողմ է «Boom-Boom» երգի տեսահոլովակում նկարահանված Արթուր Աբրահամը «Եվրատեսիլից» էլ խոսեց. “Մասնակցությունս կարող էր օգուտ տալ Էմմիին: Այն, որ նա եզրափակիչ չանցավ, նույնպես քաղաքականություն է. հաղթելը մեծ գումարների հետ է կապված: Սակայն չեմ կարող ասել` ինչու չհաղթեց, դժվար է այս հարցին պատասխանել”: BRAVO.am-ի հետ զրույցում Արթուրը նշեց` ակնկալում է Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլում». “Մենք միշտ էլ պետք է ցույց տանք, որ հզոր ենք”: “Եթե հաղթում ենք, ես ու մարզիչս ենք հաղթում, երկուսով էլ պարտվում ենք” Հայ անվանի բռնցքամարտիկը ապագայի ծրագրերով էլ կիսվեց. “Նպատակ ունեմ Հայաստանում իմ կարիերայից հետո բոքսի դպրոց բացել, որի սաները կուսանեն նաեւ  գերմաներեն եւ անգլերեն լեզուները: Եթե բռնցքամարտիկը լեզու չիմանա, չի կարող արդյունքի հասնել դրսում: Հիմա ինձ լիովին նվիրել եմ իմ աշխատանքին”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին