×


Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյան

Ձայնասկավառակի շնորհանդես:) Մի քանի օր առաջ պատմեցինք ձեզ եւ խոստացանք անդրադառնալ կոմպոզիտոր, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արթուր Գրիգորյանի ձայնասկավառակի գալիք շնորհանդեսին` http://www.bravo.am/news/%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/: Եվ այսպես, տարիների արգասիքը դարձած ստեղծագործական պոռթկումները զետեղվեցին “Երկու տուն, մեկ անուն`հայրենք” CD-ում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 4-ին Երգի պետական թատրոնի դահլիճում: Շնորհանդեսը իրենց ներկայությամբ պատվել էին  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետի կինը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Artur Grigoryan & Mane Շնորհանդեսին ներկա էին Սյուզան Մարգարյանը,  Հասմիկ Կարապետյանը, Արմինկան, Ռուբեն Ջաղինյանը, Միքայել Պողոսյանը, Լուսինան, Սյուզի Շահբազյանը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Ֆելիքս Խաչատրյանը: “Երկու տուն, մեկ անուն`հայրենք”` Հայաստան ու Ղարաբաղ: Շփացած ենք, քանի որ երկու հայրենիք ունենք ու պետք է կարողանանք լավ պահել երկուսն էլ”,- ասաց Արթուր Գրիգորյանը: Rita Sargsyan Ձայնասկավառակում հավաքված են այն երգերը, որոնք հայրենիքի մասին են: Բնության մասին էլ երգ կա: Արթուր Գրիգորյանի կարծիքով` հենց բնությունն էլ հայրենիք է, եթե, իհարկե, նորմալ վերաբերմունք լինի: Ձայնասկավառակում զետեղված երգերը կատարում են Արամեն, Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Անահիտ Սիմոնյանը… Մի խոսքով Երգի պետական թատրոնի հին ու նոր սերնդի ներկայացուցիչները: Ի դեպ, համերգ-շնորհանդեսի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Երգի թատրոնի հին եւ նոր սերնդի ներկայացուցիչները`Ռազմիկ Ամյանը, Անդրեն, Արթուր Իսպիրյանը, Էմմա Ասատրյանը: Hayko, Anahit Simonyan & Alla Levonyan Ձայնասկավառակում զետեղված բոլոր երգերի հեղինակն է Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակներն են Անիտա Հախվերդյանը, Մարգարիտա Շարիմանյանը, Վահան Անդրեասյանը, Ավետ Բարսեղյանը, դիզայնը եւ լուսանկարները պատկանում են Արթուր Հովակիմյանին: Համերգ-շնորհանդեսի  առաջին ծափահարությունները Արթուր Գրիգորյանի դստեր` Մանեինն  էին: Հենց նրան հաջողվեց իմի բերել եւ տասը երգով ներկայացնել հավաքածուն: Մանեն ձայնասկավառակի պրոդյուսերն է: Երգի պետական թատրոնը 16 տարեկան է: Երեք մանկական, մեծերի համար տասնյակ մյուզիքլներ, հարյուրավոր ներկայացումներ, հինգ սերունդ, փառատոններ, համահայկական երգի մրցույթ-փառատոն , բայց այս դափնիների հետ մեկտեղ, այն չուներ ձայնասկավառակ: “Որոշեցի ու արեցի:)’’,- հայտնեց Մանե Գրիգորյանը: Նրա խոսքերով` Երգի պետական թատրոնը ունեցել է ձայնասկավառակ, բայց ոչ հեղինակային երգերով: Մանեն համարում է, որ հենց սա է առաջին ձայնասկավառակը: Avet Barseghyan & Arsen Grigoryan “Հասկացա, որ շատ բան կա անելու իր գործունեության հետ կապված, ու սկսեցի: Ու մենք աշխատում ենք ոչ թե որպես աշխատակիցներ, այլ որպես պապա եւ դուստր”,- պատասխանեց Մանեն: “Ցանկացած շնորհանդես այսօր շատ կարեւոր է: Դա նշանակում է, որ ինչ-որ արժեք ստեղծվեց մեր հասարակությունում: Շատ կարեւորում եմ այն փաստը, որ այս շնորհանդեսը հենց Երգի պետական թատրոնում է, որը իր  ավանդույթներով զբաղեցրել է իր ուրույն տեղը մեր իրականության մեջ: Շնորհանդեսին մասնակցելու հրավեր ստանալով` ուրախությամբ ընդունեցի այն”,- նշեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Bravo.am-ը շնորհավորում է Արթուր Գրիգորյանին ու նորանոր նորություններ մաղթում :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին