“Շատ փող ունենամ` շատ լավ տեղ կգնամ”
«Երազում»-ի շնորհանդեսը կայացավ :)
2009 թվականի դեկտեմբերի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացավ Արսեն Գրիգորյանի «Երազում» խորագիրը կրող մենահամերգը, որը երգչի ստեղծագործական կյանքում առաջինն է որպես մենահամերգ: 2011 թվականի հուլիսի 1-ին երեւանյան նորաբաց խանութ-սրահներից մեկում կայացավ Արսեն Գրիգորյանի «Երազում» մենահմարեգի համանուն տեսա եւ ձայնասկավառակների շնորհանդեսը:):
Տուփում ընդգրկված երկու սկավառակներից մեկն իր մեջ պարունակում է համերգային ծրագիրը, իսկ ձայնակսավառակում ավելացված է նաեւ համերգի ժամանակ չհնչած, բայց ինչպես երգիչն է ասում, իր եւ երկրպագուների կողից սիրված մի քանի կատարումներ:
«Երազում»-ի շնորհանդեսին ներկա էին քաղաքական գործիչներ, երգչի ընկերները, երկրպագուներն ու կոլեգաները: BRAVO.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանն ասաց, որ մենահամերգի ժամանակ կատարված նկարահանումների կադրերով նոր տեսահոլովակ էլ կունենա. «Երգը Երեւանի աղջիկներին է նվիրված, այն աղջիկներին, գեղեցկուհիներին, առանց որոնց մեր` տղաներիս կյանքն անհնար է: Սիրում ենք, նրանց համար երգեր գրում... :)»: Սեպտեմբերին երգիչը պատրաստվում է նաեւ իր եւ Վարդուհի Վարդանյանի դուետի հիման վրա տեսահալովակ ներկայացնել:
Շնորհանդեսին ներկա էր նաեւ Վարդան Բադալյանը, ով ելույթ է ունեցել «Երազում» մենահամերգի ժամանակ. «Երգել եմ Արսեն Գրիգորյանի հետ ու մեծ բավականություն ստացել այդ մենահամերգից: Ուզում եմ, որ իր ստեղծագործական կյանքում ամեն ինչ հարթ լինի, նորանոր հաջողություններ եմ մաղթում»:
«Երազում»-ի շնորհանդեսն ուղեկցվեց Արսենի եւ հյուրերի զրույցով, երկրպագուները լուսանկարվեցին, իսկ ընկերները հյուրասիրության սեղանի մոտ իրենց մաղթանքներով շնորհավորեցին երգչին:
“Քիչ ունենամ` ոչ մի տեղ չեմ գնա”
Խոսելով ամռանը հանգստանալու մասին` Արսեն Գրիգորյանը BRAVO.am-ին ասաց` հստակ պլաններ չունի. «Դեռ Երեւանում եմ: Շատ փող ունենամ` շատ լավ տեղ կգնամ, քիչ ունենամ` ոչ մի տեղ չեմ գնա:)»:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: