×


Բա իմացա՞ր

Բա իմացա՞ր

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Ի՞նչ են խոսում. Վլադիմիր Բարխոյանն ու երգչուհի Սոնյան ընկերություն են անում եւ պատրաստվում են ամուսնանալ: Իրականում. վերջին մեկ տարում շրջանառվող այս լուրը ճշտելու համար խոսեցինք երգչի հետ, ով չհերքեց այն: Վլադիմիրն ասաց, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, պարզապես հավելեց, որ իրենք արդեն երկու տարի է` ընկերություն են անում, բայց ամուսնանալ դեռ չեն պատրաստվում: Լուրը ճշտելու համար զրուցեցինք նաեւ Սոնյայի հետ, ով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` պատճառաբանությամբ, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին: Sonyan & Vladimir Barkhoyan Ինչ վերաբերում է Վլադիմիր Բարխոյանի ստեղծագործական նորություններին, ապա դեռ Նոր տարվա շեմին թողարկվեց Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանների երկրորդ` “Ջրի պես” ձայնասկավառակը, իսկ այս տարվա սկզբին արդեն սկսել են երրրորդ ձայնասկավառակի երգերի ձայնագրությունները: Ըստ Վլադիմիրի` նոր ձայնասկավառակում կլինեն ոճային փոփոխություններ, նաեւ ռիթմիկ երգեր: Ի՞նչ են խոսում. “Արմենոիդս” խմբի Էդգարն եւ Կարոլինան այլեւս ընկերություն չեն անում, բացի այդ Կարոլինան դուրս է եկել նաեւ խմբից: Իրականում. լուրը համապատասխանում է իրականությանը: Հիշեցնենք, որ նախկինում “Արմենոիդս” խումբը կազմում էին միայն արական սեռի ներկայացուցիչներ: Չնայած խմբի տղաներից ոմանք դուրս եկան խմբից, բայց այն շարունակեց իր գործունեությունը եւ համալրվեց իգական սեռի ներկայացուցչով` Կարոլինայով, ում հայտնվելուն զուգահեռ էլ խոսակցություններ տարածվեցին, որ Էդգարն ու Կարոլինան նաեւ ընկերներ են եւ միասին են ապրում: Edgar & Karolina Մեր ունեցած տեղեկություններով` այժմ Կարոլինան ընդհանրապես խզել է հարաբերություններն Էդգարի հետ, ով մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց որեւէ հստակ պատասխան տալ: “Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել, ես ձեզ ոչինչ չեմ ասի: Հետեւեք եթերներին եւ ամեն ինչ պարզ կլինի”,- պնդեց Էդգարը` պատասխանելով մեր այն հարցին` ճիշտ են արդյոք խմբից Կարոլինայի դուրս գալու մասին լուրերը` ըստ այդմ` ոչ հերքելով, ոչ հաստատելով դրանք: Ինչ վերաբերում է խմբի համալրմանը եւ, ընդհանրապես, հետագա ճակատագրին եւ գործունեությանը, ապա Էդգարը կրկին մատնացույց արեց հեռուստաեթերը: Հետեւությունները թողնում ենք քեզ: Ի՞նչ են խոսում. Հ1-ի հաղորդավար Գոհար Գասպարյանի եւ Դիանա Մնացականյանի միջեւ սեւ կատու է անցել: Իրականում. լուրը ճշտելու համար խոսեցինք երկու հաղորդավարների հետ էլ, ովքեր միաբերան հերքեցին լուրի իսկությունը: Հաղորդավար Գոհար Գասպարյանն ասաց, որ լուրը բարցարձակ չի համապատասխանում իրականությանը եւ իրենց հարաբերությունները լարված չեն: Իսկ բամբասանքի առաջացման ու տարածման պատճառը կապեց նրա հետ, որ այժմ ինքն է աշխատում Դիանա Մնացականյանի պաշտոնում` որպես “Եվրատեսիլի” հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ հանրային կապերի պատասխանատու: “Մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ նման բան չկա”,- շեշտեց Գոհարը, ով այժմ “Եվրատեսիլի” հայաստանյան պատվիրակության ղեկավարն է: Diana Mnacakanyan & Gohar Gasparyan Արդեն նախկին ղեկավար, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը մեզ հետ զրույցում ծիծաղով ընդունեց լուրը, ապա ավելացրեց. “Կատարյալ սուտ է եւ հիմարություն, մեր մեջ լարվածություն չկա, առավել եւս չի կարող խոսք լինել վեճի մասին: Ավելին` մենք ընկերուհիներ ենք, երկար տարիներ միասին ենք աշխատել”,- վստահեցրեց Դիանան` չհերքելով, որ “Եվրատեսիլի” պատվիրակության ղեկավարի աշխատանքից հրաժարվելը, ամեն դեպքում, տնօրինությանը ցանկությունն է եղել` միաժամանակ դժվարանալով մեկնաբանել նաեւ, թե ինչը կարող էր նման խոսակցությունների պատճառ դառնալ: Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի

Կարդալ ավելին

Quality Sign BW