×


Բա իմացա՞ր

Բա իմացա՞ր

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը Ի՞նչ են խոսում. «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդը ընկերուհի ունի եւ պատրաստվում է նշանվել ու ամուսնանալ, ինչպես նաեւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Իրականում. պարզվում է` այս լուրը համապատասխանում է իրականությանը, եւ Ռոլանդն արդեն 6 տարի է` ընկերություն է անում իր երկրպագուհիներից Արմինեի հետ: Ռոլանդի ապագա նշանածը ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրության ‎‎ֆակուլտետը: Նրանք ծանոթացել են Ռոլանդի համերգի ժամանակ, եւ հենց բեմից երգչի ուշադրությունը գրավել է հանդիսատեսի շարքերում կանգնած երկար վարսերով երկրպագուհին: Ռոլանդն անմիջապես գործի է անցել. համառ ջանքերի շնորհիվ նախ` ծանոթացել իրեն գերած աղջկա, ապա` նրա ծնողների հետ: Այսօր զույգը պատրաստվում է իր նշանադրությանը, քանի որ Ռոլանդը մինչեւ հոկտեմբեր մշտական բնակություն հաստատելու նպատակով կմեկնի ԱՄՆ (իսկ առանց ամուսնանալու եւ առանց Արմինեի չի պատրաստվում մեկնել), ուստիեւ մինչ մեկնելը մտադիր են օրինականացնել հարաբերություննիր գեղեցկությամբ է գրավել Ռոլանդին, այլեւ երաժշտական ճաշակով է զարմացրել հայտնի փեսացուին, ինչը շատ կարեւոր հանգամանք է երգչի համար: Թեեւ Ռոլանդն ավանդական հայկական հարսանիքի կողմնակից չէ, սակայն դա անխուսափելի է համարում, իսկ հարսանեկան արարողությունից հետո կամ Ռոլանդի առաջարկով կմեկնեն Ա‎‎ֆրիկա, կամ Արմինեի առաջարկով` Հնդկաստան: Ինչ վերաբերում է «Ռեինկարնացիա»-ի հետագա ճակատագրին, Ռոլանդը տարվա մեջ մի քանի ամսով կգա Հայաստան, կմասնակցի համերգներին, իսկ հիմնական գործունեություն կծավալի ԱՄՆ-ում` WYLDE BUNCH խմբի երաժիշտների հետ, որոնց հետ արդեն իսկ համագործակցել են այս տարվա հունիսի 19-ի` «Ռեինկարնացիա»-ի ամերիկյան համերգի ժամանակ:

Ռոլանդ Գասպարյանն ու Արմինեն

Ի՞նչ են խոսում. ATV-ի «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի հեղինակ, դերասան Նարբե Պողոսյանն ու դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը ամուսիններ են: Իրականում. լուրը չի համապատասխանում իրականությանը: Ավելին` ոչ Նարբեն, ոչ Աստղիկը ամուսնացած չեն: Նրանք ծանոթացել են Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին, երբ Նարբեն իր հեղինակային հաղորդման համար դերասանուհի էր ընտրում: Հայտ ներկայացրած 37 աղջիկներից Նարբեին գրավեց հենց Աստղիկի ելույթը, եւ նա էլ դարձավ «Ընտանեկան պատմությունների» հերոսուհին: Դերասանին այս լուրը չզարմացրեց, քանի որ, ինչպես պարզվեց զրույցի ժամանակ, այս խոսակցությունները սկսվել են դեռ հաղորդման առաջին եթերներից: Նարբեն այս խոսակցությունների պատճառը կապում է հենց հաղորդման բնույթի հետ: «Քանի որ մարդիկ մեր պատմությունների շրջանակներում ականատես են լինում կյանքից վերցված ընտանեկան իրավիճակներին եւ տեսնում են այդ տեսակ բնական խաղ, կարծում են` պետք է որ ամուսիններ լինենք»,- պարզաբանում է դերասանը: Այն հարցին, այնուամենայնիվ, իրենց հարաբերությունները զուտ գործնակա՞ն են, Նարբեն բազմանշանակ պատասխանեց. «Դա մութ անկյուն է, որին ես եւ Աստղիկը որոշել ենք չանդրադառնալ»: Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն իրականում ամուսիններ չեն Ի՞նչ են խոսում. երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանն արդեն նշանվել են: Իրականում. մենք մի առիթով արդեն անդրադարձել ենք այս խոսակցություններին, սակայն թե Մարտինը, թե Հռիփսիմեն ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այն: Երեւում է` այս խոսակցություններն այնքան են նյարդայնացրել երգչուհուն, որ հարցը լսելուն պես նա ոչ այնքան բարյացակամ տոնով նկատեց. «Քանի՞ անգամ պետք է ասեմ, որ չեմ ուզում այդ մասին խոսել», որից հետո խորհուրդ տվեց խոսել իր եւ Մարտինի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ: Վերջինս ասաց, որ այս երգիչների անձնական կյանքն իրենն է եւ քննարկման ենթակա չէ` ենթադրությունները թողնելով ընթերցողին: Խոսակցությունների պատճառը Արմեն Մովսիսյանը կապում է համատեղ զուգերգի, ինչպես նաեւ, չի բացառում, ժամանակին միասին աշխատելու հանգամանքը: Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը Ինչեւէ, մենք սիրում ենք խոսել մեր անձնականի մասին միայն այն ժամանակ, երբ իրավաբանորեն ամեն բան ամրագրված է կամ մատին ամուսնական մատանի է: Հռիփսիմեի եւ Մարտինի երկրպագուներին եւ «Ե՞ս Yes!»-ի բոլոր այն ընթերցողներին, ովքեր խնդրում էին ճշտել այս լուրը, խորհուրդ կտանք զինվել համբերությամբ եւ ըմբռնումով մոտենալ հայտնիների` անձնական կյանքը չբացահայտելու ցանկությանը. դա նրանց իրավունքն է: Կարծում ենք, երբ նրանց անձնական կյանքում փոփոխություն լինի, իրենք էլ այդ մասին կբարձրաձայնեն: Ի՞նչ են խոսում. «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն ու «Ստրայ‎ֆ» խմբի վոկալիստ Եվան հարազատ քույր ու եղբայր են: Իրականում. պարզվում է` Գոռն ու Եվան իսկապես նույն ընտանիքի զավակներն են, երկուսն էլ մեծ սեր ունեն երաժշտության նկատմամբ: Եվան եղբորից մեծ է 4 տարով, դեռ մանկուց համերաշխ քույր ու եղբայր են եղել, իսկ այսօր նաեւ լավ ընկերներ են: Եվան Երեւանի պետական կոնսերվատորիայում Գոհար Գասպարյանի սանն է եղել: Ինչ վերաբերում է քրոջ եւ եղբոր երաժշտական նախընտրություններին, ապա դրանք տարբեր են, թեեւ Գոռը մեծ սիրով է լսում նրա երգերը եւ բարձր է գնահատում թե Եվայի վոկալ հնարավորությունները, թե պրո‎ֆեսիոնալիզմը: «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն ու «Ստրայ‎ֆ» խմբի վոկալիստ Եվան հարազատ քույր ու եղբայր են Գոռն ու Եվան դեռ 2009-ին «Դորիանսի» համերգի ժամանակ միասին հանդես են եկել հայտնի «Բարսելոնա» երգով, ապագայում սպասվում են նոր համագործակցություններ: «Չնայած մենք տարբեր ռոք ոճերում ենք հանդես գալիս, սակայն մեր համատեղ ստեղծագործությունները սիրվում են ռոքի երկրպագուների կողմից»,- նշում է Գոռը` ավելացնելով, որ իրենք միշտ աջակցում են միմյանց իրենց խորհուրդներով, որոնք երկուսի համար էլ շատ կարեւոր են: Գիտեր ու բոլորին իմաց տվեց Սեդա Պողոսյանը Տեքստը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի

Կարդալ ավելին

Quality Sign BW