×


Բեյոնսե

Բեյոնսե

Երգչուհին հղի է :) Բեյոնսեն առաջնեկին է սպասում:): 29-ամյա երգչուհին իր հղիության լուրը հայտնել է աշխարհին օգոստոսի 28-ին Լոս-Անջելեսում կայացած “MTV Video Music Awards” մրցանակաբաշխության ժամանակ: Beyonce “Lanvin” նորաձեւության տան նարնջագույն երկար զգեստով երգչուհին կարմիր գորգի վրա ցուցադրել է կլորիկ փորիկը` ձեռքը դնելով դրա վրա, եւ ասել. “Անակնկալ ունեմ բոլորիդ համար:)’’: “MTV Video Music Awards”-ի ընթացքում Բեյոնսեն քաջալերել է ամուսնուն` ռեփեր Jay Z-ին, ով երգիչ Քանյա Վեսթի հետ ներկայացրել է  “Otis’’ կոչվող նոր սինգլը: Մայրանալ պատրաստվող երգչուհին եւս բեմ է բարձրացել արդեն նոր զգեստով ու հետեւյալն ասել. “Ուզում եմ, որ զգաք այն սերը, որ իմ մեջ է մեծանում’’: Բեյոնսեն մրցանակաբաշխության ընթացքում կատարել է  “Love on Top” երգը, հետո արձակել է բաճկոնի կոճակները եւ  ձեռքը հպարտությամբ  կրկին դրել փորիկին: Լուսանկարիչներն այդ պահին ֆիքսել են նաեւ Jay Z-ին եւ ընկերոջը` Քանյա Վեսթին. երկուսն էլ երջանիկ ժպտում են:): Beyonce and Jay Z Հղի Բեյոնսեն շարունակում է ակտիվ գործունեությունը, նկարահանվում նոր ֆոտոշարքերում, վերջերս էլ նոր տեսահոլովակ է ներկայացրել, որի մասին պատմել ենք: Հիշեցնենք, Բեյոնսեն եւ Jay Z-ն ամուսնացել են 2008 թվականի սեպտեմբերի 4-ին Նյու Յորքում: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW