Jay Z-ն դավաճանել է կնոջը
Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից Բեյոնսեն եւ ռեփեր Jay Z-ն ընտանեկան սկանդալ են ունեցել: 5 ամսական հղի երգչուհին իմացել է, որ ամուսնինը մոդել Շենել Սքոթից 9-ամյա որդի ունի:
Հայտնի է դարձել նաեւ, որ Jay Z-ն, ում հայրությունը հաստատվել է, վճարել է Շենելին լռության համար: Ռեփերն այժմ էլ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել` որդու մայրիկին ամսական վճարելով 25 000 դոլար: Հենց այս գումարով էլ մոդելը վերջերս Տրինիդադում տուն է գնել, որտեղ էլ բնակվում է տղայի հետ:
“Ես էլ, որդիս էլ լավ ենք: Երբ այս պատմությունը հայտնի դարձավ լրագրողներին, մենք ստիպված էինք փոխել բնակավայրը, քանի որ պապարացիները մեզ հանգիստ չէին տալիս’’,- ասել է Jay Z-ի որդու մայրը:
Լուրերի համաձայն` Բեյոնսեն, իմանալով 41-ամյա ամուսնու մութ անցյալի մասին, սկանդալ է բարձրացրել, սակայն հետագայում համակերպվել է նորության հետ: Նշվում է, որ երգչուհին եւ ռեփերը սկսել են հանդիպել հենց 10-ը տարի առաջ, երբ հղիացել է մոդելը:
Բեյոնսեն չի արգելել ամուսնուն հանդիպել որդու հետ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` eg.ru


×
9,679






