Երեկ երեկոյան Լոս Անջելեսում են հավաքվել հիմնականում սեւամորթ հայտնիները, եւ, իհարկե, հանրությանը ներկայանալու առիթը բաց չի թողել նաեւ Քիմ Քարդաշյանը:): Առիթը եղել է “BET Awards 2012’’-ը: “Black Entertainment Television’’-ն արդեն 11 տարին շարունակ մրցանակներ է հանձնում աֆրոամերիկացի հայտնիներին` երաժշտության եւ կինոյի ասպարեզում ունեցած ավանդի համար:
Բեյոնսեն
Այս տարի մրցանակաբաշխության հանդիսավարն է եղել հոլիվուդյան հայտնի դերասան Սեմուել Էլ Ջեքսոնը: Կատարողները փորձել են զարմացնել հանդիսատեսին իրենց ելույթներով: Տպավորիչ է եղել Քրիս Բրաունի ակրոբատիկ ելույթը:
Երեկոյի ընթացքում բեմ է բարձրացել նաեւ վաղաժամ մահացած երգչուհի Ուիթնի Հյութոնի մայրը` Սիսի Հյուսթոնը, որը երգ է կատարել` նվիրված դստեր հիշատակին: Նույն կերպ է վարվել նաեւ Մրայա Քերին:
Քանյա Ուեսթը եւ Ջեյ Զին
Իրենց կենսախինդ պահվածքով, սեքսուալ հագուստներով եւ երջանիկ տեսքով աչքի են ընկել Բեյոնսե -Ջեյ Զի եւ Քիմ Քարդաշյան- Քանյա Ուեսթ զույգերը: Նրանք միջոցառման ընթացքում քաջալերել են ելույթ ունեցողներին, նաեւ իրենց քառյակից մրցանակների արժանացողներին:):
Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն
Իսկ մրցանակներ ստացողների անունները հետեւյալն են.
Լավագույն R&B երգչուհի - Բեյոնսե
Լավագույն R&B կատարող – Քրիս Բրաուն
Լավագույն խումբ եւ տեսահոլովակ – Ջեյ Զի եւ Քանյա Ուեսթ
Լավագույն Hip-Hop երգչուհի – Նիքի Մինաժ
Լավագույն Hip-Hop կատարող – Դրեյք
Լավագույն դերասանուհի – Վիոլա Դեւիս
Լավագույն դերասան – Քեւին Հարթ
Լավագույն ֆիլմ – “Աղախինը’’
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: