×


Բրայան Մեյ եւ STARMUS

Բրայան Մեյ եւ STARMUS

Ռոքի լեգենդը ներկայացրեց իր հայ ընկերոջ փառատոնը Վերջերս մասնագիտությամբ աստղաֆիզիկոս, լեգենդար “Queen” խմբի կիթառահար Բրայան Մեյը Լոնդոնում ելույթ ունեցավ “Աստրոֆեստ-2011” նախագծի մասնակիցների առջեւ եւ ներկայացրեց ս.թ. հունիսի 21-ից 26-ը Թեներիֆեում (Կանարյան կղզիներում) կայանալիք STARMUS փառատոնը: Brian May Հիշեցնենք, որ STARMUS փառատոնի մտահղացման հեղինակը եւ կազմակերպիչը մեր հայրենակիցն է` աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում: STARMUS (Stars and Music) փառատոնը նվիրված է մարդու` Տիեզերք կատարած առաջին թռիչքի 60-ամյակին. Յուրի Գագարինն իր լեգենդար թռիչքը կատարեց 1961թ. ապրիլի 12-ին: Աստղերի լուսանկարներ, տիեզերական արվեստի ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմեր, թոք-շոուներ եւ գիտաժողովներ. այսպիսին է լինելու STARMUS-ի ծրագիրը: Brian May & Garik Israyelyan “Ես Գարիկին ճանաչում եմ երկար տարիներ, եւ պետք է ասեմ, որ մենք հանդիպեցինք ոչ թե աստղագիտության, այլեւ երաժշտության շնորհիվ”, ասաց Բրայան Մեյը: “STARMUS փառատոնի նպատակն է ավելի շատ մարդկանց ներգրավել այն խնդիրների քննարկման համար, որոնք ավելի կարեւոր են, քան մեր առօրյա հոգսերը: Գարիկը հավատում է, որ որքան շատ մարդիկ ներգրավվեն, այդքան ավելի լավ վայր կդառնա մեր մոլորակը”, - ասել է Բրայան Մեյը: Brian May & Garik Israyelyan “Գարիկը իրապես ակնառու գիտնական է: Նա ծնվել է Հայաստանում, սակայն գիտական գործունեություն է ծավալել շատ երկրներում, մեծ փորձ ձեռք բերելով”, - այսպես է իր հայ ընկերոջը ներկայացրել լեգենդար “Queen”-ի լեգենդար կիթառահարը: Պատրաստեց` Լենա Գեւորգյանը Աղբյուրը` www.starmus.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW