×


Բրեդլի Կուպեր

Բրեդլի Կուպեր

Դերասանն  արժանի՞ է ամենասեքսուալ տղամարդու կոչմանը:) “People’’ ամսագիրն, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս ընտրել է 2011-ի աշխարհի հարյուր ամենասեքսուալ տղամարդկանց: Այս տարի ամենա-ամենայի կոչմանն է արժանացել “Տղամարդկանց երեկույթ Վեգասում’’ ֆիլմի գլխավոր հերոսը` 36-ամյա Բրեդլի Կուպերը: Bradley Cooper Նշենք, որ  այժմ մամուլը բուռն քննարկում է դերասանի եւ Ջենիֆեր Լոպեսի սիրավեպը: Մինչ այդ Բրեդլին հանդիպել է դերասանուհի Ռենե Զելվեգերի հետ: “Կարծում եմ` լավ է, որ մոդելային արտաքին չունեցող տղամարդը եւս կարող է արժանանալ այս կոչմանը’’,- ասել է Կուպերը` շեշտելով, որ կարող է լավ եւ ահավոր տեսք ունենալ, բայց կարծում է, որ, ընդհանուր առմամբ, նորմալ արտաքին ունի: Դերասանը նշել է` այս առիթով ամենից շատ կուրախանա իր մայրիկը:): Liam Hemsworth Ամենասեքսուալների ցուցակի երկրորդ հորիզոնականում է ավստրալացի 21-ամյա դերասան Լայամ Հեմսվորթը, երրորդը 39-ամյա Իդրիս Էլբան է: Տասնյակում են նաեւ Ջասթին Թերուն, ով այժմ հանդիպում է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ, Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը եւ Ջեյսոն Մոմոան: Ամենասեքսուալների ամբողջական ցուցակը կհրապարակվի վաղը, երբ վաճառքի կհանվի ամսագրի տպագիր տարբերակը: Հետաքրքիր է` որ հորիզոնականներում են այս անգամ սրտակեր Ռոբերտ Փեթինսոնը, դասական Ջոնի Դեփն ու Բրեդ Փիթը:): Հիշեցնենք, ամսագիրը կազմում է աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը 1985 թվականից: Իսկ ո՞վ է ամենասեքսուալը ձեր կարծիքով:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW