×


Գարիկ

Գարիկ

“Եվրատեսիլ 2012-ին իմ մասնակցությունն էլ եմ պատկերացնում” “Եվրատեսիլյան” թեման,  2012-ին Բաքվում կայանալիք երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության, այլ կերպ ասած, գնալ- չգնալու հարցը  դեռ շատ երկար կքննարկվեն:): Bravo.am-ը զրուցել է երաժիշտ, հումորիստ, հաղորդավար Գարիկի հետ, ով նաեւ որպես երգիչ է հանդես գալիս ալտերնատիվ ռոք ոճում` պարզելու նրա մոտեցումները հարցին  ու  ձեզ ներկայացնելու` ինչպիսի  տրամադրվածություն է տիրում հայկական շոու-բիզնեսում: Garik Գարիկն ասաց` կարեւորում  է  Հայաստանի` Ադրբեջանում կայանալիք մրցույթին մասնակցությունը. “Վախենալ պետք չէ: Ես կողմ եմ, որ հայերը ներկայանան ամեն տեղ, ուղղակի պետք է լավ ներկայանալ: Եթե մենք այնպես ելույթ ունենանք, որ թշնամու հողի վրա մեզ ծափահարեն, պետք է, անպայման, այդ շանսը բաց չթողնենք”: “Բոլորն այդպես էին մտածել, բացի մեզնից” “Ուզում եմ, որ այս անգամ շատ լուրջ վերաբերվենք “Եվրատեսիլին”,-ասաց երաժիշտն ու հավելեց. “Գիտեմ` շատ փորձեր ենք անում, շատ ենք չարչարվում, բայց լրջությունը պետք է նաեւ երգից երեւա, լուրջ ընտրություն պետք է լինի: Այս տարի Կովկասում բոլորն այդպես էին մտածել, բացի մեզնից”: Garik Գարիկի խոսքերով, միշտ էլ ցանկացել է մասնակցել “Եվրատեսիլին”. “Բայց անլուրջ երգերի միտում կա: Նույնիսկ երգ գրելու առաջարկ եմ ստացել ու  մերժել եմ, որովհետեւ չեմ ուզում հարմարվել մրցույթի պայմաններին: Ցանկանում եմ երգ գրել, որը կհավանեն եւ կուղարկեն “Եվրատեսիլ”, եթե նման պայմաններ լինեն ու լուրջ մոտեցում, ես պատկերացնում եմ մասնակցությունս”:  Նա նաեւ ասաց, որ “իրեն ներշնչվել է պետք հայկական էլեմենտներով երգ գրելու համար”:): Bravo.am-ի հետ զրույցում Գարիկը նաեւ շեշտեց, որ ե՛ւ ծննդով ղարաբաղցի արտիստները, ե՛ւ երեւանցիներն ու առհասարակ հայ բոլոր երաժիշտները պետք է իրենց մասնակցությունն ունենան Հայաստանի` մրցույթում լավ ներկայանալու հարցում. “Խնդիր ունենք, ուրեմն այն բոլորիս խնդիրն է: Պետք է կարողանանք  այն մակարդակի հասնել, որ թշնամու հողի վրա ստիպենք մեզ ծափահարել”: Երգիչ, երաժիշտն ասաց` “չի ցանկանում, որ շատ դրամատիկացնեն իրավիճակը”. “Ընդամենը մրցույթ է, որին լավ ներկայանալ է պետք ու կապ չունի` ինչպես: Կարող է մեկ նոտայով այնքան լավ ներկայանանք, բայց 107-ով` չկարողանանք”: Garik “Boom-Boom”-ը Գարիկի սրտով չէր Գարիկը ցանկացավ Էմմիի մասին էլ, անպայման, խոսել. “Շատ եմ ցավում իր համար, որպես ընկեր եմ Էմմիին վերաբերվում  եւ ուզում եմ բոլորին ասել, որ հաղթանակի ժամանակ մարդու կողքին կանգնելը շատ հեշտ է, պարտության ժամանակ էլ է պետք կանգնել, որովհետեւ, երբ ուժ ես զգում քո կողքին եւ դրանով ուզում ես հաղթել, պետք է իմանաս` պարտվելու դեպքում էլ կարող ես հենվել այդ մարդկանց վրա: Դրա համար Էմմիին տոկունություն եմ ցանկանում, թող հանկարծ չտխրի, ինչքան էլ տխուր է փաստը, իսկ բոլորս պետք է աջակցենք”:  Bravo.am-ի հարցին` ինչ կարծիքի էր այս տարի Հայաստանի ներկայացրած “Boom-Boom” երգի մասին, Գարիկը պատասխանեց. “Իհարկե, երգն իմ սրտով չէր, նույնիսկ շանս էլ չկա, որ ասեմ` այո, սրտովս էր”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Գարիկի անձնական արխիվից եւ Արթուր Lumen Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW