×


Գիսանե Պալյան եւ Սարգիս Մանուկյան

Գիսանե Պալյան եւ Սարգիս Մանուկյան

“Պետք է փոխադարձ լինի” BRAVO.am-ն այսօր իր ընթերցողներին է ներկայացրել “Empyray” ռոք-խմբի նոր`“Մեկընդմիշտ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը խմբի երրորդ` համանուն ձայնասկավառակից է: “Empyray” “Empyray” -ի երաժիշտներից երգահան Գիսանե Պալյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ձայնասկավառակն ընդգրկում է 11 ստեղծագործություն, իսկ դրանք երկրպագուները հնարավորություն կունենան լսել նոյեմբերի 3-ին` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգի ընթացքում: Ռոք խումբը կկատարի ձայնասկավառակում ընդգրկված նոր երգերն ու սիրված հիթերը: “Կլինի նաեւ անակնկալ նորություն ռոքի սիրահարների համար. CD-ում ընդգրկված երգերը պարունակում են հայկական երաժշտության մոտիվներ եւ կոմիտասյան շունչ”,-նշել է խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը, ով նաեւ երգերի տեքստերի ու մի մասի երաժշտության հեղինակն է, իսկ երգերի մյուս մասի երաժշտությունը հեղինակել է Կարեն Արզումանյանը: Sargis Manukyan Խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը հավելել է, որ համերգային ծրագրով իրենց երկրպագուներին են ներկայացնելու մեկ տարվա աշխատանքը. “Վաղը սպասում ենք լավ հանդիսատեսի, ինչպիսին միշտ եղել է: Այն էներգիան, որ մենք հաղորդելու ենք բեմից, պետք է փոխադարձ լինի ”,-նշել է վոկալիստն ու նոր ձայնասկավառակի` իրեն հարազատ բոլոր երգերից առանձնացրել  “Վերադառնում եմ”-ը, որի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկություն ունեն: “Կարծում ենք, որ դա արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադառնալու կոչ կլինի ”,-հավելել է Գիսանե Պալյանը: Ձայնասկավառակում ընդգրկված ստեղծագործությունների մեջ կա նաեւ ռոք-բալլադ` օրորոցային ոճով, որը  նույնպես  տեսահոլովակ կունենա: Նշենք նաեւ, որ խումբն այժմ աշխատում է այլ նախագծի վրա, որը կներկայացվի չորրորդ, բայց ոչ հերթական ձայնասկավառակի տեսքով: “Ներկայացնելու ենք Կոմիտասի ստեղծագործությունները, ինչը անակնկալ կլինի ոչ միայն ռոքի, այլեւ մաքուր հայկական երաժշտությունը գնահատողների համար”,-նշել է Սարգիս Մանուկյանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` “Empyray” խմբի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW