Հայ մարդու բնավորությունն ու հայկական բնապատկերները
Հայաստանում ՄԱԿ-ի շաբաթվան նվիրված միջոցառումների շարքը երեկ մեկնարկել է “Միավորված գույներ” խորագիրը կրող ցուցահանդեսով: ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է լուսանկարների եւ բրենդային` “ZH Postcards” բացիկների ցուցահանդեսը, որին ներկա են եղել մի շարք արվեստագետներ ու արվեստասերներ:
Լուսանկարների հեղինակը Զավեն Խաչիկյանն է, բացիկների դիզայնով զբաղվել է Հասմիկ Մովսեսյանը: Ցուցահանդեսին ներկայացված բացիկների, լուսանկարների ու պոստերների միջոցով հեղինակը ներկայացնում է հայ մարդու բնավորությունն ու հայկական բնապատկերները:
“Նկարներն արվել են անկախ Հայաստանի 20 տարվա ընթացքում: Դրանք վառ եւ խարիզմատիկ հայերի, հայկական բնապատկերների հայելիներն են` մեր իսկ աչքերով”,- BRAVO.am-ին ասել է Զավեն Խաչիկյանը` հավելելով, որ ցուցահանդեսին ներկայացված է 150-ից ավելի աշխատանք:
“Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Զավեն Խաչիկյանի հետ: Հայկական արվեստի միջոցով մենք հանրության ուշադրությունը սեւեռում ենք ՄԱԿ-ի արժեքների եւ սկզբունքների խթանմանը: Միավորելով յոթ միլիոն բնակչության ուժերն ու մեր նպատակները` մենք կարող ենք կերտել ավելի լավ աշխարհ”,-բացման խոսքում նշել է ՄԱԿ-ի Հանրային եւ տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:
“Ես եւ Զավեն Խաչիկյանը սկսեցինք միասին աշխատել եւ այսօր արդեն ունենք հայ մարդուն ու հայ բնությունը ներկայացնող բազմաթիվ բացիկներ, որոնց միայն մի մասն է այստեղ ցուցադրված: Այս բացիկները 20 տարվա պատմություն ունեն:)”,- BRAVO.am-ին ասել է Հասմիկ Մովսեսյանը:
“Միավորված գույներ” խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 4-ը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: