Երգչուhին երգեց Երեւանում, հաջորդը ZAZ-ն է :)
Անկախության 20-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նվերը Հայաստանին հանձնվեց հոկտեմբերի 5-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:): Եվ այսպես, Կասկադում երեկ կայացած բացօթյա անվճար համերգի շրջանակներում Երեւանում առաջին անգամ հայ ունկնդրին ողջունել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլոդի Ֆրեժեն:
“20 երգ 20-ամյա Հայաստանին” միջոցառումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներառել էր Անկախության 20-րդ տարեդարձի գլխավոր տոնակատարությունների ծրագրում: Համերգը նախորդել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական այցին Հայաստան:
Մինչ Էլոդիի բեմ բարձրանալն, ելույթ են ունեցել հայ սիրված կատարողներ Էմմա Պետրոսյանը, Արամոն, Սուրեն Առուստամյանը, Եվա Սուջյանը, Էրիկը, Նարեկ Մակարյանը, Նաիրա Մանուչարյանը, ովքեր եւս ֆրանսիական երգեր են ներկայացրել:
Հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո բեմահարթակին հայտնված Էլոդի Ֆրեժեն հայերեն է ողջունել ներկաներին: Ֆրանսուհին ներկայացրել է երգեր սեփական երգացանկից, ինչպես նաեւ ֆրանսիական համաշխարհային հիթեր: Էլոդի Ֆրեժեին եւ հայ կատարողներին նվագակցել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը:
Համերգից առաջ Էլոդին հասցրել էր հանդիպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ, ով երգչուհուն ընդունել էր դեսպանատը: Դեսպանի խոսքերով` երգչուհին կյանքում նույնիսկ ավելի գեղեցիկ է, քան լուսանկարներում:): Ֆրանսուհին նաեւ հասցրել է էքսկլյուզիվ հարցազրույց տալ BRAVO.am-ին:
Էլոդի Ֆրեժեն ծնվել է երաժշտական ընտանիքում:Նրա երկու քույրերը պրոֆեսիոնալ պարուհիներ են, իսկ եղբայրը` զինվորական: Թեեւ ծնողները փարիզեցի են, երգչուհին ծնվել է Ֆրանսիայի գյուղերից մեկում: 2004 թվականին ֆրանսիական “Աստղերի ակադեմիա” մրցույթի հաղթող ճանաչվելով` հեռացել է իր բնակավայրից ու նոր կյանք սկսել: Էլոդին երաժշտությամբ է զբաղվում մանկուց, նա նաեւ կիթառ է նվագում: Երգչուհին մինչ 2005 թվականը զբաղվել է նաեւ պրոֆեսիոնալ բալետով:
Ֆրեժեի երեւանյան համերգը կազմակերպվել էր “Deem Communications” ընկերության նախաձեռնությամբ` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ: Ի դեպ, ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը նշել է, որ այս միջոցառմանը կհաջորդի Իզաբել Ջեֆրոնի երեւանյան համերգը: Այս երգչուհին առավել հայտնի է որպես ZAZ ;):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


×
6,480






