×


Էմմա, Արման, Զառա եւ մյուսներ

Էմմա, Արման, Զառա եւ մյուսներ

Ի՞նչ են արել երգիչները Դուբայում ու Աբու Դաբիում:) Զարուհի Բաբայանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Էմմա Ասատրյանը, Արման Հովհաննիսյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աղվան Պապոյանը, Մարինա Հակոբյանը, Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնը վերջերս համերգներով են հանդես եկել Դուբայում եւ Աբու Դաբիում: Համերգների կենդանի նվագակցությունն ապահովել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ: ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված նախորդ՝ Կանադայում կայացած համերգի մասին արդեն պատմել ենք: Այս անգամ ջազ-բենդի հետ մեկնել են այլ երգիչներ ու երկու համերգ ունեցել սփյուռքահայ եւ օտարազգի հանդիսատեսի համար: Zaruhi Babayan ,Inga and Anush Arshakyans,Emma Petrosyan BRAVO.am-ի հետ զրույցում Զարուհի Բաբայանը նշել է, որ Աբու Դաբիում կայացած համերգին գերակշռել են այլազգի հանդիսականները. “Այն ավելի պաշտոնական էր. հյուրերի թվում էին դեսպաններ, հյուպատոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ Դուբայի համերգին ավելի շատ տեղի հայերն էին”: Երգչուհու փոխանցմամբ՝ համերգները կազմված են եղել երկու հատվածից. սկզբում բոլոր կատարումները ջազ-բենդի հետ են եղել, մյուս մասում արտիստները կատարել են իրենց երգերից. “Սոֆի Դեւոյանի պարային խումբն էլ բացի ինձ հետ պարելուց, նաեւ առանձին պարային բեմադրություններ է ներկայացրել, նույնիսկ տիկին Դեւոյանն է մենապար ներկայացրել”: Arman Hovhannisyan and Emma Asatryan Արամոն ու Էմմա Պետրոսյանն էլ առաջին անգամ չէ, որ համագործակցել են ջազ նվագախմբի հետ. “Այլ հաճույք է բենդի հետ կենդանի երգելը: Մեր խումբը շատ մեծ էր, հիանալի շաբաթ անցկացրինք: Յուրաքանչյուր արտիստ իրեն լավ կզգար այդ ջերմ ընդունելությունից”,-ընդգծել է Էմմա Պետրոսյանը: Ջազ նվագախմբի մեներգչուհի Էմմա Ասատրյանը հրավեր է ունեցել մասնակցելու Կանադայի համերգին, բայց վատառողջ լինելու պատճառով չի մեկնել, փոխարենն առաջին անգամ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ եւ հավանել արեւելյան մթնոլորտը. “Շատ հավանեցի Դուբայը, սինթետիկ ոչինչ չկար, հետաքրքիր միջավայր էր: Բոլորն ասում էին՝ էլի են ուզում այցելել ու համերգներ տալ”: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում, երգիչներն ու երաժիշտները ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանի հրավերով եղել են տեղի դեսպանատանը, նաեւ շրջել դիտարժան վայրերով: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` երգիչների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW