Երգչուհին բռունցքով հարվածել է Արթուր Աբրահամին:) “Boom-Boom” երգի տեսահոլովակի պրեմիերան կայացավ “Եվրատեսիլ 2011” -ում Հայաստանը ներկայացնող Էմմիի «Boom-Boom» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան քիչ առաջ կայացավ:): “Apricota”-ի հեղինակած “Boom-Boom”-ը նկարահանել է Հրանտ Երիցկինյանը: “Կլիպի տղան” հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է:): “Աղջիկը սիրում է մի տղայի, ով խիստ զբաղված է իր սպորտով: Բացի բոքսից, ռինգից, իր խաղերից, նրան ոչինչ չի հետաքրքրում, իսկ աղջիկը շատ ծանր է տանում այդ փաստը եւ տղային, ի վերջո, կանչում բոքսի ռինգ, բայց այս անգամ` սիրո ռինգ:)”- այսօր Skype-ով հաստատված կապի ժամանակ ասաց Էմմին, ով պրոմո-տուրի շրջանակներում գտնվում է Ամստերդամում եւ “Եվրատեսիլ”-ի այլ մասնակիցների հետ շուտով համերգ պետք է տա: Orange-ի աջակցությամբ նկարահանված տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց բջջային օպերատորի երեւանյան կենտրոնական գրասենյակում: “Ցանկացած երգ հասարակությանը ավելի մոտ է կանգնում, երբ այն վերածվում է տեսահոլովակի”,- շեշտեց “Orange”-ի մարկետինգային բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանը: “Հասցրել եմ տեսնել տեսահոլովակը, շատ է դուր եկել: Իրականում, այն հավանել եմ այն ժամանակ, երբ սկսեցինք նկարահանումները: Եթե գեղեցիկ նկարահանումներ են լինում, նշանակում է, բնականաբար, արդյունքը լավ է լինելու”,- նշեց Էմմին: “Boom-Boom”-ի ռեժիսորի խոսքերով, տեսահոլովակը բոքսի մոտիվներով նկարահանելու գաղափարը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որի շուրջ էլ կառուցվել է սցենարը: Հրանտ Երիցկինյանը կատակ-հարցին, թե Արթուր Աբրահամին` Էմմիի բռունցքով հարվածը շատ է ցավեցրել, պատասխանեց, որ նկարահանումները շատ լավ են անցել:). “Երգը վիրուսի պես տարածվում էր նկարահանման բոլոր վայրերում: Պարային մասը Հայաստանում ենք նկարել, մնացածը` Գերմանիայում: Տեսահոլովակը հայտնի երկու մարդու մասին է , ովքեր ապրում են եվրոպական քաղաքում, հանդիպում են, կռվում, վիճում, տարբեր իրավիճակներում հայտնվում”: “Boom-Boom”-ի տեսահոլովակը շուտով կհայտնվի համացանցում: Պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Էմմիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: