×


Էմմի

Էմմի

«Boom-Boom»-ի`  հայ-հունական կրքերով երեւանյան վերջին փորձերը :) Երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսության տաղավարներից մեկում «Եվրատեսիլ 2011»-ի  հայաստանյան պատվիրակությունն ու ներկայացուցիչը երեւանյան վերջին փորձերն էին անում: Փորձին ներկա էր նաեւ Bravo.am-ը: Էմմին, հույն տղաները, ովքեր, ինչպես արդեն գիտեք, պետք է պարեն “Boom-Boom”-ի շոուի ժամանակ, պարի բեմադրող Արմինե  Զարյանն ու Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը բարձր տրամադրությամբ եւ մեծ ոգեւորությամբ պատրաստվում էին դյուսելդորֆյան փորձերին ու մրցութային փուլերին: Emmy Bravo.am-ի հետ զրույցում «Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանը ներկայացնող Էմմին ասաց, որ շատ բուռն ու ջերմ են տրամադրված, իսկ հույն պարողների մասին հիացմունքի խոսքեր հայտնեց. «Արդեն հասցրել ենք նրանց հետ ծանոթանալ շփվել: Շատ լավ, թեթեւ մարդիկ են, ինչն ինձ օգնում է ավելի լավ պատրաստվել: Որքան տաք է մեր արյունը, կրկնակի տաք է նրանցը»: Երգչուհին նշեց, որ իր հետ պարող հույն տղաներից ոմանք տարբեր տարիներին առիթ են ունեցել մասնակցել եվրատեսիլյան շոուներին. «Նրանցից երկուսը անցած տարի հանդես են եկել Հունաստանը ներկայացնող «Օպա» երգի ժամանակ»: Իսկ պարը բեմադրող, Հունաստանում բնակվող մեր հայրենակից Արմինե Զարյանի մասին խոսելով` նշեց, որ շատ ուրախ է նրա հետ աշխատելու համար. «Բեմադրությունն ինքնատիպ է, պարային շարժումներն էլ նոր էին ինձ համար, բայց ես միանգամից հասկացա Արմինեին, ում, ի դեպ, Հունաստանում Էմմի են ասում:)»: Emmy Դյուսելդորֆյան առաջին փորձից ժամեր առաջ մեր մասնակիցն ասում է, որ ունեն լավ բեմադրություն ու թիմ, որը ձգտում է լավին. «Թող մեզ գնահատեն մեր կատարած աշխատանքի համար, գնահատեն այնքան, ինչքան մենք պատրաստ ենք»: Իսկ հագուստի ու անակնկալների մասին հավելում. «Հագուստի հեղինակը Արեւիկ Սիմոնյանն է: Այն լեփ-լեցուն է փայլերով, որոնք ուրախ տրամադրություն են հաղորդում, կա նաեւ անակնկալ` գոտիի հետ կապված, ինչը կտեսնեք արդեն շոուի ժամանակ:)»: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ ասաց. «Շատ գեղեցիկ բեմադրություն ու դեկորացիա է լինելու, գեղեցիկ հագուստներ ու հաղթական ոգի, որը կերեւա նաեւ կրքոտ բեմադրության մեջ.  հունական ու հայկական ազգային կրքոտ խառնվածքով շոու է լինելու»: Գոհարը պատմեց, որ բեմադրող Արմինե Զարյանին կամ, ինչպես Հունաստանում են նրան անվանում, Էմմիին ընտրելու գաղափարն իրենն է եղել, քանի որ նախորդ տարիներին, ներկա լինելով եվրատեսիլյան շոուներին, տեսել է մեր հայրենակցի բեմադրությունները.«Շատ ուրախ եմ, որ մեր հայրենակիցը հայտնի է իր գործով, մտածեցի` մենք էլ  իրեն հրավիրենք, որ բեմադրի մեր շոուն: Եվրոպական շունչ կա մեր բեմադրության մեջ:)»: Գոհարը նշում է, որ մենք ունենք ինտերնացիոնալ շատ լավ թիմ, որի կազմում են Էմմին, ով ներկայացնում է Հայաստանը, Հունաստանից եկած տղաները, որոնցից երկուսը հույն են, մյուսների արմատները`Կիպրոսից եւ Ուկրաինայից, եւ որը կպայքարի լավագույնը լինելու համար: Gohar Gasparyan «Մրցակից տեսնում եմ անգլիական «Blue» խմբին». Գոհար Գասպարյան Հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասում է` որպես մրցակից տեսնում է անգլիական «Blue» խմբին, քանի որ մրցույթի շատ մասնակիցներ դեռ տարիներ առաջ եղել են խմբի երկրպագուն, իսկ հիմա նրանց հետ պետք է միեւնույն բեմում երգեն. «Լավ երգեր կան եւ դա ակնհայտ է, այնպես չէ, թե մենք չենք տեսնում մրցակցության իմաստը կամ մրցակցի. որպես արտիստներ`բոլորի համար մրցակցություն կա անգլիական աշխարհահռչակ խմբի հետ, որը լինելու է ամենամեծ մրցակիցն ու ֆավորիտը»: Պրոմո-տուրը հաջողված է Խոսելով եվրատեսիլյան պրոմո-տուրի մասին` Գոհար Գասպարյանն ասաց, որ այն շատ լավ է անցել, ամեն ինչ եղել է ծրագրվածից մի քանի անգամ ավելի լավ. «Եթե նախկինում պրոմո-տուրի շրջանակներում շփումը եղել է հայ համայնքի հետ, ապա հիմա ավելի շատ աշխատել ենք տեղի մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության հետ, ինչը շատ արդյունավետ էր, մեկ-երկու ժամվա տարբերությամբ բոլոր ալիքներով Էմմիի հարցազրույցներն ու ելույթներն էին»: Մեր զրուցակիցն ասում է` այդ երկրներից սպասելիքներ ունեն, իսկ երգի մասին հավելում. «Ուր գնում էինք, «Boom-Boom, chaka-cհaka» էին երգում, այն շատ հիշվող է, լսում էին ու միանգամից սկսում երգել. դա շատ կարեւոր է եվրատեսիլյան երգի պարագայում»: Էմմին էլ է  ասում, որ, իր կարծիքով, պրոմո-տուրը հաջողված է. «Եղել ենք Մոսկվայում, Կիեւում, Քիշնեւում, Ռիգայում եւ Աթենքում: Բոլոր տեղերում էլ մեզ շատ լավ ընդունեցին:)»: Emmy Հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 30-ին կմեկնի Դյուսելդորֆ, որտեղ մայիսի մեկին կկայանա առաջին փորձը.«Դրա համար մեզ կտրամադրվի մոտ մեկ ժամ: Շատ կարեւոր է առաջին փորձը, եթե հաղթահարեցինք այն, ապա վստահ կասենք, որ ամեն ինչ պատրաստ է: Հաջորդ փորձը կլինի մայիսի հինգին, որից հետո կաշխատենք հագեցած գրաֆիկով` մայիսի 9-ից 12-ը, հուսանք` նաեւ 14-ին:)»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW