×


“ԷՍՔԻԶ”

“ԷՍՔԻԶ”

“Ֆլամենկոյի կրակը հայերից են վերցրել” “Կասկադ”-ի լատինական երեկոները, ֆլամենկոյի համար խենթացող հայուհիներն ու կիթառներով տղաները…:) Հուլիսի 16-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահի բեմում “ԷՍՔԻԶ”-ն էր, հյուրերի շարքում` պարելու ցանկությամբ “վառվողներ”:): “ԷՍՔԻԶ” “Էսքիզները” հինգն են: Ինչպես խմբի անդամներից Կարեն Վարդանյանը ներկայացրեց` ակուստիկ կիթառներով Կարեններն ու Վարդանը, բոնգ նվագող Միքայելն ու շեփորահար Հայկը: Բենդը մոտ երկու տարի առաջ է ձեւավորվել: Վերջերս կիթառներն ու մյուս երաժշտական գործիքները “հանգստանում էին”, տղաները հրադադարը երեկվանից խախտեցին:): “Ավելի շատ առօրյա գործերով էինք զբաղված, խումբը մեր հոբբին է: Տղերքը մասնագիտությամբ երաժիշտ են, ես` չէ, մարքեթինգով եմ զբաղվում”,- ասաց Կարեն Վարդանյանը: Լատինական երաժշտություն հնչեցնող հայ տղաները “ԷՍՔԻԶ” կոչվելու շարժառիթն էլ ներկայացրին. “Որ նոր էինք սկսել, բոլորս էլ կիթառը շատ էինք սիրում: Ընտրում էինք այնպիսի գործեր, որ ոճային առումով հստակ չէին առանձնանում. ոչ ֆլամենկո էր, ոչ մաքուր ջազ. ամեն ինչ կար, մենք էլ որոշեցինք էսքիզը նկարել, տարբեր ճաշակի մարդիկ էլ ամեն մեկն իր ձեւով կընկալի”: “ԷՍՔԻԶ” “ԷՍՔԻԶ”-ը Gipsy Kings-ի “Ներշնչանք” ու “Կիրք” ստեղծագործությունները ներկայացրին, Պակո դե Լուսիայի “Երկու գետերի միացում”-ը: Երեկոյի երկրորդ հատվածում եւս լատինական համաշխարհային հիթեր էին երգում ու նվագում: “Մենք մեր խառնվածքով ավելի կրակոտ ենք, ինչը մոտեցնում է մեզ իսպանացիներին: Օրինակ, ֆլամենկոյի հիմնադիրները Իսպանիայի գնչուներն են: Այդ կրակոտ երաժշտությունը իրենց սրտի խորքից է գալիս ու հավաքած է ամբողջ աշխարհից... Երեւի մեզնից էլ են ինչ-որ բան վերցրել”,- ասաց կիթառահար Կարեն Վարդանյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին