×


Էրեբունի-Երեւան 2792

Էրեբունի-Երեւան 2792

Երեկ տոնվեց մայրաքաղաքի ծնունդը “Երեւանը մենք ենք” ու երեկ` 10.10.10-ին, նշեցինք մեր մայրաքաղաքի 2792-րդ տարեդարձը: Երեւանը արթնացավ, իր արձաններով ու փողոցներով հանդերձ` լվացվեց, երթեւեկությունը դադարեցվեց, որ Արգիշտի թագավորի գլխավորությամբ զորախումբը Էրեբունի թանգարանից մինչեւ Հանրապետության հրապարակ բեմականացված քայլերթ անցկացնի:): Էրեբունի-Երեւան 2792 Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց հայությանը վերջինի “մեծագույն հպարտության` ամենայն հայոց մայրաքաղաքի` Երեւանի ծննդյան օրվա կապակցությամբ”: “Երեւանը բոլոր հայերի տունն է, եւ այն, ինչ արվում է, արվում է հանուն Երեւանի զարգացման եւ երեւանցու ընդհանուր բարեկեցության: Հավերժություն մաղթենք մեր 2792-ամյա մայրաքաղաքին եւ երբեք չդադարենք ինքներս մեզ խոստովանել` ես սիրում եմ իմ քաղաքը: Շնորհավոր տոնդ, Երեւան, շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ”,- իր ելույթում նշեց Գագիկ Բեգլարյանը: Gagik Beglaryan & Taron Margaryan Երեւանը տոնական էր հագնվել, տոնական միջոցառումներ էին անցկացվում, տոնական շքերթ եղավ, Մաշտոցի պողոտայում` հեծանվավազք, ավանդական “Կոխի” ցուցադրական ելույթներ, Կարապի լճում վինդսերֆինգի մրցումներ էին, Հյուսիսային պողոտան “վարպետաց քաղաք” էր դարձել, հայկական կոլորիտով նորաձեւության ցուցադրություն տեղի ունեցավ, Երեւանի վերաբերյալ տեսահոլովակ նկարահանվեց, Կիրովի անվան մանկական զբոսայգում էլ ծաղրածուների, հեքիաթների հերոսների հետ երեխաներն էին Երեւանի ծնունդը նշում:): Էրեբունի-Երեւան 2792 Ֆրանսիայի հրապարակում ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն էր, Ազատության հրապարակում ակումբային երաժշտություն էր հնչում` Վրաստանից, Ռուսաստանից ժամանած դիջեյների կատարմամբ, Կասկադում էլ Երեւանը ջազ էր լսում. մայրաքաղաքի ծնունդը շնորհավորեցին Լեւոն Մալխասյանը, “Կատուներ”-ն ու “Time Report”-ը: Էրեբունի-Երեւան 2792 Շառլ Ազնավուրի հրապարակում` “Մոսկվա” կինոթատրոնի հարեւանությամբ, ռոք-համերգ կազմակերպելը ավանդույթ է դարձել: Ելույթ ունեցան “VO.X”-ը, “Dorians”, “Empyray” ռոք-խմբերը…  Ազգային, դասական երաժշտությունները եւս չէին անտեսվել, Մոսկովյան պուրակում էլ հեղինակային բեմ էր: Gor Sujyan Հանրապետության Հրապարակում մեկնարկած տոնական համերգին արեւի քաղաքի մասին երգեցին Ինգա եւ Անուշ Արշակյանները: Երեւանը ընտանիքի տոն է”,- հաղորդեց Ավետ Բարսեղյանը, եւ երգեցին Էմմա Պետրոսյանն ու Արամոն: Ելույթ ունեցան Աննա Խաչատրյանը, Նառան, Զարուհի Բաբայանը, Աննա Ասատրյանը, Ռազմիկ Ամյանը, Արամեն, դուետով հանդես եկան Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, “Ճանաչեցին” Երեւանը Սոֆի Մխեյանի հետ, Էռնա Յուզբաշյանի երգելիս էլ լուսնի շողերը իջան մայրաքաղաքի վրա:): “Ով, սիրուն, սիրուն, ինչո՟ւ մոտեցար” կատարեց Արմեն Դարբինյանը: Թաթան չկար, որ երգեր` “Երեւան քո ցավը տանեմ, սիրեմ քեզ”:), ու չգիտես` ինչու “Բոնիեմ”-ին էին հրավիրել Երեւանի տարեդարձին: Էրեբունի-Երեւան 2792 Երեւանցիներին շնորհավորելու էին եկել ռուսական էստրադայի ներկայացուցիչներ Վալերի Մելաձեն եւ Աննա Սեմենովիչը: “Տուն արի, անջիգյար յար” հայերենով երգում էր Սեմենովիչը:): Վրացի երգիչն էլ “կարինեներին” էր խենթացնում համանուն երգով:): Տոնական հրավառությունը եղավ, առանց “Երեւանը մենք ենք” երգի չէր լինի:). այն կատարեցին Ֆորշը, Շուշան Պետրոսյանն ու մյուս արտիստները: Երեւանս, շնորհավորում ենք:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին