×


Էրիկ` Արմենիա

Էրիկ` Արմենիա

“Նոր ալիք 2011”-ի “Հանդիսատեսի համակրանքը” երգչինն է:) Էրիկը հասավ նրան, ինչի հետեւից Յուրմալա էր մեկնել:): Հայաստանը “Նոր ալիք-2011”-ում ներկայացնող երգիչը երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է “Հանդիսատեսի համակրանք” անվանակարգում: Այս մասին հուլիսի 31-ին ծովափնյա քաղաքում ընթացող գալա-համերգի ժամանակ հայտարարել են մրցույթի ժյուրիի անդամներ Իգոր Նիկոլաեւը, Վալերի Միլաձեն եւ Լեոնիդ Ագուտինը: Erik Էրիկն, sms քվեարկության արդյունքում հավաքելով ամենաշատ միավորները,  արժանացել է այս անվանակարգում հաղթողի դիպլոմի` նվեր ստանալով “Ադամանդե ալիք” մրցանակը: “Ինձ դուր է գալիս այն, որ բոլորը հաղթանակի են ձգտում, իսկ ինձ պետք է նաեւ հետք թողնել, որը հետագայում աշխատանքի կվերածվի: Ինձ համար ամենակարեւորը հանդիսատեսի համակրանքն է, ծափահարությունները”,- դեռ մրցութային երրորդ փուլի նախօրեին BRAVO.am-ի հետ զրույցում նշել էր Էրիկը: Հայաստանի ներկայացուցիչը Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Grizz-Lee-ի հետ կիսել է 5-6-րդ տեղերը` հավաքելով 335 միավոր: “Նոր ալիք-2011”-ի հաղթող է դարձել ամերիկացի Ջեյդեն Ֆելդերը, ով Միացյալ Նահանգներ է վերադարձել 50 հազար եվրոյով:): Երկրորդ տեղն է զբաղեցրել եւ 30 հազար եվրոյի արժանացել Ուկրաինան ներկայացնող Մաշա Սոբկոն, 20 հազար եվրո մրցանակով երրորդ հորիզոնականում է ռուսաստանյան “Н.А.О.М.И” խումբը: Ալլա Պուգաչովայի հատուկ մրցանակը Ֆինլանդիայի ներկայացուցիչներինն է:): Մրցութային երրորդ օրն Էրիկը կատարել է իր երգացանկից "Լինեմ քամի"  ստեղծագործությունը, իսկ արդեն գալա-համերգի ժամանակ նա ներկայացրեց Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը” երգը, որով եւ մրցութային երկրորդ փուլում նվաճել էր ժյուրիի եւ հանդիսատեսի համակրանքը:): Ի դեպ, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով 2008-ին “Հանդիսատեսի համակրանքին” արժանացած երգիչ Մհերին մրցույթի շրջանակներում ներկայացրել էր “Մգեր` Արմենիա” անվամբ, երեկ, ոչ պակաս ոգեւորությամբ, բարձրաձայնեց` “Էրիկ` Արմենիա”:): BRAVO.am-ը եւս շնորհավորում է 2011-ի հոբելյանական “Նոր ալիք”-ի “Հանդիսատեսի համակրանք” տիտղոսին արժանացած Հայաստանի ներկայացուցիչ Էրիկին “ուզածին հասնելու կապակցությամբ”:): BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW