Կրքոտ party “Kami”-ում :)
Երբ հայ քլաբերները որոշեցին վայելել այս ամռան առաջին բացօթյա party-ն, անձրեւն ու կայծակները մեծ սիրով եկան խանգարելու, կամ հակառակը:):
Հունիսի 19-ին էքստրիմի պակաս չկար երեւանյան օդում ու անգամ լճի պես քաղաքով հոսող անձրեւաջրերում:): Անձրեւի տակ չպարե՞նք: Հնդկական ֆիլմ չեմ պատմում. ակումբային երաժշտության ներքո եւս կարելի է ռոմանտիկ կամ առանց ռոմանտիկայի, բայց ամեն դեպքում խենթ երեկո անցկացնել:):
Սանկտ Պետերբուրգից Երեւան ժամանած DJ Malika-ն այլ թրջվածների հետ կեսգիշերն անց եկավ “Kami” ակումբում զվարճանալու: Դիջեյական վահանակի մոտ իր սեթերն է հնչեցնում Մարգարիտան, նշանակում է` գիշերը թեժ է լինելու:): Հատկապես հայ քլաբեր տղաները շատ են սիրում DJ Malika-ին:):
Փարթիի կազմակերպիչներն էին “The Laboratory” ընկերությունը, DJ Vakcinan՟ “Kami” ակումբի հետ համատեղ:
Թաց փարթիի հյուրերն էին հաղորդավար Արամ Չախոյանը, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, դիզայներ Վահան Խաչատրյանն եւ զվարճացող շատ-շատ-շատ աղջիկներ ու տղաներ:):
DJ Malika, ակումբային հասարակություն, պարեր, ալկոհոլ… Փարթիի ժամանակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դիջեյ Մարգարիտան չի մերկացել:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: