×


Ժպտալու միջազգային օր

Ժպտալու միջազգային օր

Ժպտացեք, եւ “աստղերն” էլ ձեզ կժպտան ;) Շատերիս մանկության սիրելի “От улыбки хмурый день светлей’’ երգն անչափ խորհրդանշական է այսօրվա համար:): Հոկտեմբերի 8-ին ոչ միայն ցանկալի, այլ նաեւ պարտադիր է ժպտալ, որովհետեւ ամբողջ աշխարհը նշում է  Ժպտալու միջազգային օրը: Adriana Lima “Սմայլիկ’’ կոչվող ժպտացող դեղին պատկերը չենք էլ նկատում, թե օրը քանի անգամ ենք օգտագործում համացանցից, հեռախոսներից օգտվելիս: Սակայն դեղին ժպիտի ստեղծման պատմությունը քչերը գիտեն: Ժպտալու միջազգային օրն առավել շատ օգտագործվող “սմայլիկ”-ի հեղինակն է Հարվի Բելը: “State Mutual Life Assurance Company of America” ապահովագրական ընկերության աշխատակիցները չեն էլ ենթադրել, որ սկսնակ նկարչին իրենց պատվիրած “ժպիտը” կդառնա երջանկության խորհրդանիշ ամբողջ աշխարհում: Հարվի Բելը “սմայլիկը” նկարել է 40 րոպեում, իսկ այն ուրախություն է պարգեւում բոլորին արդեն ավելի քան 50 տարի:): Հետագայում ժպտացող այս կերպարը բազմաթիվ “քույրեր եւ եղբայրներ’’ է ձեռք բերել` լացող, տխրող, ծիծաղող, համբուրող… Քեթրին Միդլթոնը Նշենք, որ Բելը, ով չէր գրանցել հեղինակային իրավունքները, կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը 50 դոլար, շատերն էլ օգտագործել են “սմայլիկը”` հեղինակային իրավունքները վերագրելով իրենց: Նկարիչը, ում չի հետաքրքրել հարուստ եւ հայտնի լինելը, այնուամենայնիվ, մի քանի տարի անց  գրանցում է հեղինակային իր իրավունքները: Մարդկանց երջանկացնելու իր հնարքից անչափ գոհ Բելի պատվին 1999 թվականից  յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին ուրբաթը նշվում է  որպես Ժպտալու միջազգային օր:  Այս տոնն ուրախացնում է շատերին նույնիսկ հեղինակի մահից հետո: Հիշեցնենք հայտնի խոսքերը` “ժպտացեք, եւ աշխարհը կժպտա ձեզ, իսկ լացելու դեպքում, կլացեք մենակ” :): Առաջարկում ենք դիտել նյութի սկզբում նշված երգի հոլովակն ու ժպտալ… Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW