×


Իէն Գիլան

Իէն Գիլան

Deep Purple-ի երգչի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին Մայիսի 6-ին գերմանական Edel-ը կթողարկի Who Cares խմբի սինգլը, որը Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell) ստեղծել են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նպատակով: Սինգլի թողարկման նախաշեմին Իէն Գիլանը պատասխանել է Մեդիամաքսի հարցերին: Ian Gillan - WhoCares-ը դարձավ Թոնի Այոմիի հետ ձեր համատեղ աշխատանքի  առաջին փորձը 1983 թվականից հետո, երբ դուք մեկ տարով Black Sabbath-ի անդամ դարձաք: Ինչպիսի՞ն էր այս նոր համագործակցությունը եւ արդյո՞ք զուգահեռներ անցկացրել եք առաջին եւ երկրորդ փորձերի միջեւ: - Հիանալի էր կրկին աշխատել Թոնիի հետ: Նրա հետ շատ հեշտ է ստեղծագործել, եւ լինելով երգիչ, ես հստակ գիտեմ, թե նա ինչ է ուզում: Մեր համատեղ աշխատանքը ընկերական էր եւ պրոֆեսիոնալ: Մենք հույս ունենք կրկին ինչ-որ համատեղ բան ստեղծել ոչ շատ հեռու ապագայում: Չեմ կարծում, որ կարելի է համեմատություններ անել Black Sabbath-ի հետ իմ նախորդ փորձի հետ. այն ժամանակ խումբ էր եւ մի ամբողջ ալբոմ, ինչն արմատապես տարբերվում է նրանից, ինչ արեցինք այս անգամ: Ian Gillan & Tony Iommy - Դուք գրեցիք “Out of My Mind” երգն անմիջապես 2009 թվականի հոկտեմբերին Հայաստանից վերադառնալուց հետո: Ինչպե՞ս էր դա տեղի ունենում: - Սովորաբար երաժիշտներն, ովքեր աշխատում են խմբերում, գրում են այն մասերը, որոնք հենց իրենք էլ կատարում են: “Out of My Mind”-ի դեպքում Թոնին ներկայացրեց ողջ երաժշտական գաղափարը, իսկ ես գրեցի բառերը եւ երգեցի: Սինգլի երկրորդ երգի` “Holy Water”-ի դեպքում, իրավիճակն մի փոքր այլ է, քանի որ ես այն գրել եմ Սթիվ Մորիսի հետ, իսկ Թոնին մեծահոգաբար համաձայնվեց կատարել կիթառի մասը: - 1990 թվականին Սպիտակ այցելելուց հետո դուք գրեցիք "Pictures of Hell" երգը: Մենք նկատեցինք, որ այն ձայնակցում է նոր` “Out of My Mind” երգի հետ: Դա իրոք այդպե՞ս է: - Ես ընտրել էի անվանումը բացառապես որպես մեթոդ` այն սարսափելի պատկերները վերակենդանացնելու համար, որոնք ես տեսա Հայաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում: Պետք է կրկին ասեմ, որ ես երբեք չեմ մոռանա դժոխքի պատկերները: ՄԵԴԻԱՄԱՔՍ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW