×


“Իմ մասին”

“Իմ մասին”

Սեփական խնդիրների ու  երազանքների մասին` լուսանկարների միջոցով “Հույսի կամուրջ” h/կ-ի մեդիաակումբի սաների լուսանկարների ցուցահանդեսը բացվել է  հոկտեմբերի 26-ին` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: “Իմ մասին” խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվել են մեդիաակումբի 12-ից 19-ը տարեկան սաների աշխատանքները, որոնք այս տարվա մարտից անցնում են լուսանկարչության,  ռեժիսորական եւ օպերատորական վարպետության դասընթացներ: “Հույսի կամուրջ” h/կ-ի մեդիաակումբի սաների լուսանկարների ցուցահանդեսին “Ներկայացված 12 աշխատանքն արվել է ուսումնական ծրագրի շրջանակներում: Այդ ժամանակահատվածում երեխաներն ամառային մեդիաճամբարի են մասնակցել Վրաստանի Ուրեկի քաղաքում, ինչպես նաեւ տարբեր ֆոտոարշավների` Հայաստանում, որոնց ընթացքում հնարավորություն են ունեցել գործնականում կիրառել իրենց գիտելիքները”,- BRAVO.am-ին ասել է “Հույսի կամուրջ” հ/կ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը: “Իմ մասին” խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի մասնակիցներից Իսկ լուսանկարչության ուսուցիչ Վահե Բուդումյանը նշել է, որ առաջին անգամ  կազմակերպվող ցուցահանդեսը շարունակական բնույթ է կրելու. “Ուսումնական յուրաքանչյուր տարվա ավարտին մեդիաակումբի նոր մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքները”: Կազմակերպիչների փոխանցմամբ` ցուցահանդեսը  նպատակ ունի խրախուսել երեխաներին խոսել սեփական խնդիրների, ցանկությունների, երազանքների մասին նոր մեդիաների, մասնավորապես` լուսանկարչական խցիկի միջոցով, պատմել  իրենց, շրջապատող աշխարհի, քաղաքի կամ բնության մասին: “Իմ մասին” խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը թանգարանից հետո կհյուրընկալվի նաև Երեւանի ներառական դպրոցներում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին