×


Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյան

“Անհամբեր սպասում եմ” Իվետա Մուկուչյանն օրերս նկարահանել է իր անհատական առաջին տեսահոլովակը: “Target” անգլալեզու երգը գործիքավորել է “Վիտամին” ակումբի Գարիկը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է: “Անհամբեր սպասում եմ վերջնական արդյունքին: Ստանդարտ կլիպ չի լինելու, մի քիչ նորամուծություն ենք արել”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Իվետան: Iveta Mukuchyan Տեսահոլովակը նկարահանվել է ռեստորաններից մեկում՝ երկու գիշերվա ընթացքում. “Մեզ հարկավոր էր կիսամութ տաղավար, պետք է շատ արագ աշխատեինք մինչեւ լույսը բացվելը: Կինոյի պես պատմություն ու սյուժե ունի, որը կտեսնեք պրեմիերայի ժամանակ”: Իվետայի կարծիքով՝  երգը նոր շունչ է Հայաստանի համար, այն կհնչի նաեւ Գերմանիայում. “Գիտեմ, որ Հայաստանում աշխատելու համար պետք է հայերեն երգել: Եթե հիշենք “Հայսուպերսթարը”, երբ “Մարտիկի երգը” կատարեցի իմ եվրոպական ոճը ներկայացնելուց հետո, այդ հակադրությունն ավելի լավ երեւաց: Հիմա իմ ոճի երգեր եմ կատարում, հետո նաեւ կանդրադառնամ հայալեզու գործերին”: Iveta Mukuchyan Սերժ Գաբյանի առաջարկով Իվետայի հետ սկսել են երաժշտական նախագիծ. “Հիմնականում դիսկո եւ էլեկտրո-հաուս ոճի երգեր կկատարեմ, արդեն միասին երգեր ենք գրում: Այս երգը մեր նախագծի հետ կապ չունի, բայց լսելուց հետո Սերժ Գաբյանն արդեն պատկերացրել էր տեսահոլովակի սյուժեն”: Ինչպես նշել է Իվետան, տեսահոլովակը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW