Երգչուհու նոր էպատաժային կերպարը
Շուտով լույս է տեսնելու Լեդի Գագայի նոր սինգլը: Իսկ ի՞նչ են անում հանրահայտ մարդիկ նոր սինգլը ներկայացնելուց առաջ: Դե իհարկե, նկարահանվում են ֆոտոշարքում` գովազդային արշավի համար:
Լեդի Գագայի դեպքում լուսանկարները ստացվել են չափազանց էպատաժային, վառ եւ տպավորիչ: Երգչուհուն լուսանկարել է աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը` Մարիո Տեստինոն: Ի դեպ, լուսանկարները զարդարելու են “Vogue” ամսագրի մարտի համարը:
Երգչուհին գովազդում է նաեւ “Supreme” բրենդը, լուսանկարիչը այս անգամ Թերի Ռիչարդսոնն է:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.etoday.ru


×
6,685







