Երգչուհու սինգլը սկանդալի առիթ է դարձել
Չէինք հասցրել մոռանալ էպատաժային երգչուհի Լեդի Գագայի սկանդալային ֆոտոշարքը ու արդեն բախվում ենք նոր սկանդալի :): Բայց այս անգամ պատճառը հագուստը կամ ֆոտոշարքը չէ, այլ երգչուհու “Judas”` Հուդա կոչվող սինգլը: Այն մեծ քննադատության է արժանացել հավատացյալ հասարակության կողմից:
Այն երգչուհու սիրային կապի մասին է Հիսուսին դավաճանած Հուդայի հետ: Հարցազրույցներից մեկում Գագան ասել է. “Իմաստը նրանում է, որ մշտապես սխալ մարդկանց եմ սիրահարվում” :): Ես հավատում եմ Աստծոն եւ տեսնում եմ նրան երկրպագուներիս մեջ”:
Այս սինգլը նախատեսվում էր թողարկվել ապրիլի 19-ին, բայց այն արդեն հեռարձակվում է անգլիական ռադիոկայաններով: Սա երգչուհու երկրորդ սինգլն է “Born This Way” ալբոմից: Իսկ ալբոմը լույս կտեսնի մայիսի 23-ին :):
Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.eonline.com/


×
3,763






