×


Լեւոն Արոնյան եւ Արիանա

Լեւոն Արոնյան եւ Արիանա

“Հանդիպելով դեռ բավարարվում ենք:)” Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ուղիղ մեկ ամիս է` Հայաստանում է: Նա այստեղ է իր սիրելիի` ֆիլիպինուհի Արիանայի հետ: Լեւոն Արոնյանին պատահաբար հանդիպեցինք թենիսի եւ ֆիտնեսի ակումբում ընկերուհու հետ մարզվելիս:): Levon Aronyan and Arina Զույգը միասին չէր մարզվում. Լեւոնը նախընտրել էր ֆիտնեսը, ընկերուհին էլ` թենիսը: Մինչ անվանի շախմատիստը մարզվում էր ֆիտնեսի դահլիճում, Արիանան սիրով համաձայնեց լուսանկարվել BRAVO.am-ի համար:): Հետո մեզ միացավ Լեւոն Արոնյանը, ում հետ էլ զրուցեցինք` չխանգարելով Արիանայի թենիսի պարապմունքը: Ի դեպ, զույգն իրար հետ շփվում է անգլերենով, Լեւոնի արտասանած հայերեն բառերն էլ ֆիլիպինուհին նույնությամբ կրկնում է:): Արիանան պրոֆեսիոնալ թենիսիստուհի չէ, բայց իր սիրելի մարզաձեւերից մեկով նույնիսկ Երեւանում է պարապում: “Սիրողական խաղացող է, բայց վատ չի խաղում, ես էլ եմ խաղում, բայց շատ վատ:)”, - ժպտալով ասաց Լեւոն Արոնյանն ու ավելացրեց, որ սիրում է սպորտային  տարբեր խաղեր խաղալ. “Այս անգամ որոշեցի ֆիզիկապես ուժեղանալ. ֆիտնեսով զբաղվելը նույնպես կարեւոր է”: Levon Aronyan Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրեց գրոսմայստերը` հանգստանալու համար չէ, որ եկել է Հայաստան. “Երբ շախմատիստը հասնում է մի կետի, որտեղից չի ուզում նահանջել, ետ գնալ, էլ հանգիստ չի ունենում: Այնքան էլ չենք շրջում Հայաստանի տեսարժան վայրերով. ես եկել եմ պարապելու, ընկերուհիս էլ իր թեզի համար է եկել Հայաստան. քաղաքագետ է, Հայաստանն էլ ընդգրկել է իր գիտական աշխատանքի մեջ:)”: Արիանան Հայաստանում է արդեն 6-րդ անգամ, իր սիրելի կատվին Հայաստան չի բերել, Բեռլինում է թողել: Ինչպես նշում է Լեւոնը, եթե չհավաներ մեր երկիրը, նորից չէր վերադառնա. “Այստեղ հավանում է մարդկանց մտերմությունը, ջերմ վերաբերմունքը: Իմ ընկերներից, ընտանիքի անդամներից զգում է այդ ջերմությունը”: Arina Իր անձնական կյանքից խոսել չսիրող գրոսմայստերը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց` հստակ չգիտի` երբ կլքի ամուրիների շարքը. “Այժմ հանդիպում եմ ընկերուհուս հետ, դեռ դրանով բավարարվում ենք:)”: Լեւոն Արոնյանն այս օրերին շախմատային պարապմունքներ է անցկացնում Դիլիջանում, այնտեղ էլ շախմատիստին լիարժեք հանգստանալ չի հաջողվում. “Հայաստանի շատ քաղաքներում ենք լինում, բայց հատուկ հանգստանալու առիթով քիչ ենք գնում: Եթե գնամ հանգստանալու, կգնամ Տավուշի մարզ` Նոյեմբերյան, որտեղից արմատներով մայրիկս է”: Լեւոնն ու Արիանան դեռ Հայաստանում են, հուլիսի 12-ին կմեկնեն Չինաստան` մրցաշարի, այնուհետեւ կվերադառնան Բեռլին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Լեւոն Արոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW