Երգչուհուն հրավիրել են Իտալիա:) Մանկական “Նոր ալիք-2011” երգի միջազգային մրցույթի Հայաստանի մասնակիցը՝ Լիդուշիկը, “Արտեկ”-ից վերադարձել է նվեր-մրցանակով ու ջերմ տպավորություններով: “Մթնոլորտն ու մասնակիցները շատ լավն էին: Բոլորի հետ շփվում, կատակներ էի անում, բայց օրվա մեծ մասը փորձերի մեջ էինք: Իսկ Ալեքսանդր Ռեւզինի դիտողություններն ընդունում էի որպես խորհուրդներ: Նա ասում էր, որ բեմի վրա շատ եմ շարժվում, այն դեպքում, երբ պետք է երգն առաջնային լինի, քան պարը: Նրա խորհրդով համաձայնեցի, որ վարսերս կտրեն, փոխեցինք նաեւ բեմական զգեստս”,-BRAVO.am-ին ասաց Լիդուշիկը: Այս տարի օգոստոսի 20-ից 22-ը կայացած մանկական մրցույթին մասնակցել է 8-ից 13 տարեկան 15 երեխա, ժյուրիի կազմում են եղել Իգոր Կրուտոյը, Ֆիլիպ Կիրկորովը, Իրինա Դուբցովան, Վերա Բրեժնեւան, Սերգեյ Լազարեւը եւ այլք: Մանկական “Նոր ալիք-2011” մրցույթի հաղթող է դարձել Ուկրաինան ներկայացնող Անդրանիկ Ալեքսանյանը: Իսկ Հայաստանը ներկայացնող Լիդուշիկին հրավիրել են Իտալիա՝ մասնակցելու “Ti lascio una canzone” երաժշտական հեռուստաշոուին: “Երբ հայտնեցին, որ ես եմ գնալու Իտալիա, անչափ ուրախացա: Այս մրցանակն ինձ հնարավորություն կտա եւս մեկ անգամ մեր երկիրը ներկայացնելու սեպտեմբերին: Ստիպված եմ բացակայել դպրոցից: Անկեղծ լինեմ, ամռան ընթացքում էլ չեմ կարդացել հանձնարարված թեմատիկ գրականությունը”, -ասաց Լիդուշիկը՝ խոստանալով, որ բաց թողած դասերը կլրացնի:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Լիդուշիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: