×


Լիլիթ Ներսեսյան

Լիլիթ Ներսեսյան

“Հովանավորների կարիք չեմ զգում” Մանեքենուհի Լիլիթ Ներսեսյանն օրերս է վերադարձել Մալթայից` բերելով 2 մրցանակ: Նա ներկայացրել է Հայաստանը «World Bikini Model & Miss European Tourism 2010» գեղեցկության մրցույթում: Lilit Nersisesyan Նոյեմբերի 22-28-ը Մալթայում անցկացված մրցույթին մասնակցել են մոդելներ Իտալիայից, Գերմանիայից, Լատվիայից, Մալթայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հարավային Աֆրիկայից, Մեծ Բրիտանիայից, Սլովակիայից, Խորվաթիայից, Լեհաստանից ու այլ երկրներից. «Այս մրցույթը երկու անվանում ունի, քանի որ աշխարհի մասշտաբով է, չի կարող միայն լողազգեստների մրցույթ լինել: Մոտ 30 մասնակիցներիս մինչ մրցույթը ցույց տվեցին Մալթայի ամենակարեւոր պատմական վայրերը, կղզու գեղեցիկ տեղերում եղանք: Ինձ համար ուրախալի էր, որ ոստիկանական խիստ հսկողություն չկար, այնտեղի բնակիչները կարգ ու կանոնով են ապրում, իրենց ճիշտ են պահում»: Lilit Nersisesyan Լիլիթ Ներսեսյանը ստացել է երկու հատուկ մրցանակ` «Miss Carnival Tourism International» եւ «Miss Tourism Airline International». «Մի քանի ամիս հետո աշխարհի մասշտաբով կարնավալային փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեմ որպես հաղթող: Կարող եմ առանց նախնական փուլերն անցնելու մրցութային ծրագրին մասնակցել կամ ուղղակի ներկա գտնվել: Մյուս մրցանակն այս տարի առաջին անգամ ես ստացա, այսինքն` հաջորդ տարի մեկնելու եմ մրցույթին, որ հաղթողին թագադրեմ»,- պատմում է 22-ամյա մոդելը: Լիլիթը նշում է, որ  իր մրցակիցների հետ թեժ պայքարի մեջ չի եղել ու լարվածություն չի զգացել. «Ամեն մասնակից զգում է` ով կարող է իրեն մրցակից լինել: Խուսափում եմ ավելորդ լարվածություն առաջացնել, ուղղակի չեմ խոսում, չեմ շփվում, որովհետեւ հնարավոր է կոնֆլիկտներ առաջանան»: Մոդելին միջազգային մրցույթներին ներկայացնելու գործը կատարում է իր ազգային գործակալը` Աշոտ Խաչատրյանը. «Ինչքան էլ մոդելային տվյալներ ունենաս, առանց քո ներկայացուցչի դժվար թե կարողանաս մասնակցել միջազգային մրցույթների: Աշոտ Խաչատրյանի հետ եմ համագործակցում, նա է ուղարկում մրցույթներին: Հնարավոր է` մի քանի օր հետո մեկնեմ Գերմանիա մասնակցելու «Queen of the World» մոդելային մրցույթին»: Մրցույթի մասնակիցները Լիլիթը 2009 թվին մասնակցել է «Միսս 7 մայրցամաք» եւ Բելառուսում կայացած «Miss Intercontinental» մոդելային մրցույթներին. «Բելառուսում Գերմանիա մեկնելու առաջարկ ստացա, որով կներկայացնեի իրենց պետությունը, իմ մոդելային կարիերան կկապվեր Գերմանիայի հետ, բայց դա բացառված է»,- ընդգծում է Լիլիթ Ներսեսյանը: Նրա խոսքերով` միջազգային մրցույթներին մասնակցում է հաղթելու, ուժերը փորձելու համար. «Ինձ համար կարեւոր է իմանալ, թե միջազգային մոդելային գործակալությունների ներկայացուցիչներն ինչ կարծիքի են իմ մասին` որպես պոդիումի մոդել, ֆոտոմոդել եւ ինչ չափանիշների եմ բավարարում: Ինքս կուզենամ պայմանագիր կնքել որեւէ լուրջ գործակալության հետ, աշխատել որպես ֆոտոմոդել, քանի որ պոդիումի համար ամենաառաջնայինը 180 սմ եւ ավելի հասակ ունենալն է, էական չէ գեղեցիկ դիմագծեր ունենալը»: Lilit Nersisesyan Մանեքենուհին չի մոռանում ավելացնել, որ մոդելային մրցույթներին մասնակցելը իր հոբբին է. որպես մասնագիտություն ընտրել է տնտեսագիտությունը: 2010-ին ավարտելու է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան. «Համալսարանում գերազանց եմ սովորում, քնություններին նախօրոք պատրաստվում եմ, որ մրցույթները չխանգարեն: Կարեւոր է հիմնական մասնագիտություն ունենալը: Հայաստանում մոդելային բիզնեսը զարգացած չէ, չեմ կարող որպես մասնագիտություն վերաբերել, բացի այդ մոդելային կարիերան ժամանակավոր է, չես կարող հավերժ պոդիումների վրա քայլել»: 

Մանեքենուհին ներկայացրել է Հայաստանը «World Bikini Model & Miss European Tourism 2010» գեղեցկության մրցույթում

Լիլիթը մոդելային աշխարհ մուտք է գործել 12 տարեկանում. «9 տարի «Բարեկամություն» անսամբլում պրոֆեսիոնալ պարուհի եմ եղել: 12 տարեկան էի, մենահամերգներ պետք է ունենայինք, բայց մենակատար չընտրվեցի, կոտրվեցի, մայրս ինձ հանեց պարի խմբից, բայց որ սիրտս չկոտրեր, նա գեղեցկության մրցույթի հայտարարություն էր կարդացել, որոշեց, որ ես էլ մասնակցեմ մանկական մրցույթին: Առաջինը «Բեմահարթակի թագուհի» մրցույթն էր, որտեղ հաղթեցի ու այդպես շարունակեցի մոդելային կարիերաս: Անկախ նրանից, թե ինչ մրցույթ էր, իմ առաջին հաղթանակն էր, ինքնահաստատման ու ինքնավստահ լինելու լավ փորձ էր, դեռեւս ամենակարեւորն այդ հաղթանակն է»: 90/65/90 կազմվածքով, 171 սմ հասակով մոդելը զբաղվում է մարմնամարզությամբ, լողով, պարով, իսկ մրցույթների մեկնելուց առաջ ավելի կանոնավոր է մարզվում. «Սպորտակումբների ծանր ձողերով ու վարժություններով ինձ չեմ ծանրաբեռնում: Նկատել եմ, որ շատ սպորտային ու մկանային կազմվածքով աղջիկների գեղեցկությունը չի գնահատվում: Սննդակարգումս անպայման միրգ ու բնական հյութեր կան, բայց դիետաների չեմ հետեւում, ուղղակի քչակեր եմ»: Lilit Nersisesyan Լիլիթի ֆինանսական ծախսերն իր ծնողներն են հոգում, նշում է, որ հովանավորների կարիք չի զգում. «Հագուստների, ճանապարհածախսի գումարը մասնակիցն է անում, կազմակերպիչները հյուրանոցի ու իրենց երկիրը ցույց տալու ծախսերն են հոգում: Ի տարբերություն շատ մասնակիցների, ովքեր ուղղակի ճամփորդում են, երկիրը տեսնելու համար են մասնակցում, ես մեծ ուշադրություն եմ դարձնում երեկոյան հագուստներին, ազգային տարազն էլ հատուկ այս մրցույթի համար էի պատվիրել: Ֆինանսական բոլոր ծախսերը ծնողներս են հոգում, իմ ամբողջ ուշադրությունն այս պահին ուսման վրա է»,- ասում է Լիլիթն ու շարունակում. «Կարող եմ գտնել հովանավորներ, բայց չեմ ուզում, որ հետո նրանք ինձ համար խոչընդոտ չդառնան: Անունս ինձ համար ավելի թանկ է, քան բրենդային հագուստ հագնելը, ավտոմեքենա ունենալն ու ամեն տեղ նկարահանվելը»:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Լիլիթ Ներսեսյանի անձնական ախիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW