×


Լիլիթ Ստեփանյան

Լիլիթ Ստեփանյան

Արվեստագետը որոշել է հայերին դիմակահանդեսի հրավիրել:) Իտալիայում տարածված դիմակահանդեսները Երեւանում նշելու ցանկություն ունի Լիլիթ Ստեփանյանը: Բեմանկարիչն իր գաղափարն իրագործելուն ուղղված առաջին քայլը կատարել է::) Նոյեմբերի 27-ին Նկարիչների միությունում բացվեց եւ մինչեւ դեկտեմբերի 3-ը կտեւի “Դիմահանդես 2010” դիմակների ցուցահանդեսը: Lilit Stepanyan “Հայի դեմքը նրա հոգու արտացոլանքն է” խորագրի ներքո Լիլիթ Ստեփանյանը ներկայացնում է կերամիկական, գրաֆիկական, համակարգչային մշակումներով կտորներից եւ ասեղնագործ դիմակներ, որ պատրաստել է կես տարվա ընթացքում, բայց գաղափարային մակարդակում, ինչպես բեմանկարիչն է նշում, այն երեք տարի է` մեջը “եռում” էր. “Աչքերը, ճիշտ է, տրամադրություն են արտացոլում, բայց, միեւնույն է, ես խորացել եմ մարդկանց հոգեբանության մեջ ու տեսել, որ շրթունքները, քիթը, անգամ հոնքերի դիրքը խոսում են մարդու բնավորության մասին”: Dimak Լիլիթ Ստեփանյանի ստեղծած դիմակները, իր իսկ բնորոշմամբ, զուտ հայկական են ու արտացոլում են հայոց պատմության մեջ տեղի ունեցած հիշարժան իրադարձությունների ծաղկաքաղ: “Մ.թ.ա. տեղի ունեցած Հայկ եւ Բելի ճակատամարտ, Արտաշես թագավորի գահակալություն, քրիստոնեության ընդունում. պատմության խորքից կամաց-կամաց հասել եմ մինչեւ 2010 թվականը` այս տարին խորհրդանշող դիմակը վերնագրելով “Ապագան եռագույն է”. ուղղակի, որ ներկայի ժամանակը լավ տեսնենք”,- ասաց նա եւ հավելեց. “Հայաստան եկող արտասահմանցիների թիվը տարեցտարի աճում է, գուցե իրենք էլ գան ցուցահանդեսը նայելու, տարեթվերն ու իրադարձություններն էլ տպավորվեն. ցանկալի կլիներ, որ այս տարեթվերը հիշվեն”: Lilit Stepanyan Մեկ-մեկ մենք նրան շփոթում ենք դիմակի հետ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ողջունում է Լիլիթի համարձակությունն ու յուրօրինակ մտածելակերպը. “Ինձ շատ հետաքրքիր է իր մոտեցումը: Հազվադեպ է լինում, երբ նկարիչը այսպես ամբողջական մտածելակերպով է հանդես գալիս անհատական ցուցահանդեսին: Սա փաստորեն մի նախագիծ է դիմակների, դեմքի, կերպարների վերաբերյալ, իր մոտեցումն է դեպի մարդը: Մարդ ասածը շատ բարդ է. մեկ-մեկ մենք նրան շփոթում ենք դիմակի հետ, մեկ-մեկ մարդը դիմակ է հագնում, մեկ-մեկ չես հասկանում` դիմակի տակ ով է: Այսպիսի հետաքրքիր մտորումներ է բերում ինձ ցուցահանդեսը”: Dimak Լիլիթը կդիմի համապատասխան ատյաններին:) Հայաստանում դիմակահանդես-տոնախմբություն իրականացնելու նպատակով Լիլիթ Ստեփանյանը կդիմի պետական ատյաններին. “Որոշել եմ, չգիտեմ` ինձ կմերժեն, թե` ոչ, բայց ծրագիր եմ գրելու եւ ներկայացնելու: Կարող եմ դիմակահանդեսը փոքր մասշտաբով կազմակերպել, բայց ուզում եմ, որ տոնին մասնակցի յուրաքանչյուր հայ: Գուցե շատ մեծ բան եմ երազում, բայց կփորձեմ: 2010 թվականի հայի դեմքը ուզում եմ լինի պայծառ, ուրախ, երջանիկ, անհոգ, խաղաղ”::) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին