bmi-ի ու Bravo.am-ի համատեղ մրցույթը
Բոլորս գիտենք, որ Սուրբ Ծնունդն այն տոներից է, որը բոլորս երազում ենք վայելել ամբողջ ընտանիքով: Սակայն այդ երազանքը երբեմն դժվար է իրականացնել այն երիտասարդներին, որոնք սովորում են արտերկրում:
Այս տարի bmi-ը (British Midland International) եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունը իր Bravo.am պորտալով կփորձեն օգնել իրականացնել այդ երազանքը Մեծ Բրիտանիայում սովորող 4 հայ ուսանողներին` նրանց հնարավորություն տալով մասնակցել լուսանկարների մրցույթին եւ շահել մեկական էկոնոմ դասի տոմս Լոնդոն-Երեւան-Լոնդոն երթուղով:
Լուսանկարների մրցույթի անունն է “Մեծ Բրիտանիան իմ աչքերով”: Բոլոր հայ ուսանողները, ովքեր սովորում են Մեծ Բրիտանիայում, կարող են ուղարկել իրենց կողմից արված լուսանկարները, որոնք կներկայացնեն Մեծ Բրիտանիայի ամենատարբեր պատկերները` մարդկանց, բնությունը, շենքերը եւ այլն:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ս.թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 20-ը ներառյալ editor@mediamax.am հասցեով ուղարկել լուսանկարները` դրանց կցելով ուղարկողի անունը, ազգանունը, հայրանունը, Մեծ Բրիտանիայի ուսումնական հաստատության եւ ֆակուլտետի հստակ անվանումը: Մասնակիցը պետք է նշի նաեւ իր կոնտակտային տվյալները` փոստային հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար:
Լուսանկարները անհրաժեշտ է ուղարկել bmi & mediamax photo contest subject-ով` այլ subject-ով ուղարկված լուսանկարները չեն դիտարկվի:
Մասնակցի կողմից լուսանկարների ներկայացումը նշանակում է, որ bmi-ին եւ Մեդիամաքս-ին են պատկանում ներկայացված լուսանկարների հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի ցանկացած խախտման դեպքում դրա ողջ իրավական պատասխանատվությունը կրելու է մասնակիցը, եւ նա որակազրկվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից:
Լուսանկարների ընտրությունը կայացնելու է bmi-ի եւ Մեդիամաքս-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Մրցույթի հաղթողների անունները եւ նրանց ուղարկած լուսանկարները www.Bravo.am կայքում կտեղադրվեն ս.թ. դեկտեմբերի 22-ին:
Գործում են պայմաններ
Այս մրցույթի մրցանակը Լոնդոն-Երեւան վերադարձով չորս ավիատոմս Է (հարկերը ներառյալ)` յուրաքանչյուր հաղթողին մեկական տոմս: Թռիչքները ենթակա են առկա տեղերի եւ գործում են bmi սովորական պայմանները կապված թռիչքի եւ ուղեբեռի հետ: Այս մրցանակը չի ներառում վիզայի հետ կապված այլ ծախսեր եւ գործառույթներ: Ճանապարհորդությունը պետք է իրականացվի հաղթելուց հետո` մինչեւ 2011թ փետրվարի 15-ը : Տոմսերի պատվերը պետք է տրվի նախատեսված թռիչքից առնվազն տաս օր առաջ: Այս մրցանակը չօգտագործելու դեպքում այն չեղյալ կհամարվի 2011թ փետրվարի 15-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: