Ֆիլմերի շքերթը մեկնարկեց
Մայիսի 11-ին մեկնարկեց կինոաշխարհի ամենակարեւոր միջոցառումներից մեկը` Կանի փառատոն 2011-ը: Այն բացվեց ռեժիսոր Վուդի Ալենի “Կեսգիշերը Փարիզում” ֆիլմով, որտեղ Օուեն Վիլսոնի մարմնավորած հերոսը հայտնվում է անցյալում եւ ճանապարհորդում է Էրնեստ Հեմենգուեյի եւ Պաբլո Պիկասոյի հետ :): Ի դեպ, ֆիլմում նկարահանվել է նաեւ Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին, սակայն փառատոնի բացման արարողությանը նա ներկա չէր: Մամուլը հավաստում է, որ պատճառը հղիությունն է:
Բացման արարողությանը չէր ժամանել Ֆրանսիայի առաջին տիկինը, սակայն ժամանել էին աստղեր Ռոբերտ Դե Նիրոն, Ումա Թուրմանը, Ջուդ Լոուն, Այշվարիա Ռայը, Կարոլինա Կուրկովան, Անտոնիո Բանդերասը տիկնոջ` Մելանի Գրիֆիթի հետ, Սալմա Հայեքը եւ այլոք:
Փառատոնը դեռ երկու շաբաթ գտնվելու է ամբողջ աշխարհի կինոսեր հասարակության ուշադրության կենտրոնում: Սպասվում է նաեւ Անջելինա Ջոլիի, Շոն Փենի, Ջոնի Դեփի եւ Պենելոպա Կրուսի մասնակցությունը: Իսկ մինչ այդ ձեզ ենք ներկայացնում ֆոտոշարքը Կանի փառատոնի կարմիր գորգից :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru


×
6,739





