×


Կարեն Գրիգորյան

Կարեն Գրիգորյան

Փարիզյան սիրավեպը:) Հայաստանից հետո առաջին երկիրը, որ Կարեն Գրիգորյանի աչքերը տեսան, Հալեպն էր: Երգահանը այդ ժամանակ ծնողների հետ էր ու ընդամենը 14 տարեկան: Հետո Իրանը, Ֆրանսիան, Իտալիան եւ շատ այլ վայրեր տեսնելու հերթն էր, բայց արդեն միայնակ. “Որովհետեւ ընտանիքիս դրվածքն է հանգիստն առանձին-առանձին կազմակերպել: Կարծում եմ` շատ կարեւոր է որոշ ժամանակ իրար չտեսնելն ու հանգստանալը”: Կարեն Գրիգորյան. “Քարտեզ ունեմ, որի վրա նշված են այցելածս բոլոր երկրները” Ու սկսվեց… ”Ճանապարհորդությունների ահավոր ընթացք: Տարեկան չորս-հինգ անգամ բացակայում էի քաղաքից երկար ժամանակով. գրեթե բոլոր եվրոպական երկրներում եղել եմ: Նույնիսկ քարտեզ ունեմ, որի վրա նշված են այցելածս բոլոր երկրները”: “Անհանգստություն է, երբ բոլորն ուզում են հանգստանալ”:) Երգահան, նկարիչը սիրում է հանգստանալ Լիբանանում, չի սիրում ամռանը վայելքների գիրկն ընկնել:): “Հանգիստս սիրում եմ կազմակերպել ձմռանը:  Ամռանը բոլորը գնում են հանգստանալու, ու մի տեսակ անհանգստություն է, որ շուրջդ բոլորն ուզում են հանգստանալ: Ավստրիայում եմ արտակարգ հանգիստ կազմակերպել. երկու շաբաթ ոչինչ չունեի անելու, չկար զբոսաշրջիկների համար նախատեսած կոնկրետ գրաֆիկ, ու ինձ համար հանգիստ վայելում էի քաղաքը”: Կարեն Գրիգորյան. “Անհանգստություն է, երբ բոլորն ուզում են հանգստանալ:)” Պատրիցիայի երեխայի հայրը Կարե՞նն է:) Կարեն Գրիգորյանը կուրորտային սիրավեպերի պակաս չի ունեցել. հետեւանքների մասին չգիտի:): Գերմանիայում ռոմանտիկ հանդիպումներ… Բայց ավելի լուրջ պատմություն ֆրանսուհու հետ է ապրել: “Պատրիցիային Իտալիայում հանդիպեցի, հետո երկու անգամ Փարիզում: Նրա հայրը Ֆրանսիայում բավական հայտնի քաղաքական գործիչ էր, ծնողները գիտեին  մեր կապի մասին, նորմալ էին վերաբերվում, երկու անգամ իրենց տանն եմ եղել: Մեր ընկերությունը բավական երկար տեւեց, հետո բաժանվեցինք այլ հարցերի պատճառով: Պատրիցիան հիմա ամուսնացած է, երեխա ունի, բայց էլի ընկերներ ենք: Վերջին անգամ Փարիզում հանդիպել ենք` արդեն ամուսնուց գաղտնի, որովհետեւ վերջինը հրեա է:)”,- ասաց երգահանը: Կարեն Գրիգորյանը կուրորտային սիրավեպերի պակաս չի ունեցել Կարենը հավատացնում է` Պատրիցիայի երեխան իրենը չի:). “Վստահ չեմ:): Չէ, իհարկե, իմը չի: Հայ աղջիկներից ոչնչով չէր տարբերվում, ուղղակի ավելի զուսպ էր, այսինքն` երբեք իրեն չեմ տեսել ղժղժալ-ճվճվալուց, ինչը շատ բնորոշ է հայուհիներին, ու ինձ թվում է` վատ չի, որ աղջիկները ճվճվում են, դա էլ իր հմայքն ունի: Նրան գոհացնելն էլ դժվար չէր. շատ հետաքրքիր օրեր ենք անցկացրել: Հետո ես վերադարձա Հայաստան, պետք է ծառայեի բանակում, երկու տարին էլ քիչ ժամանակ չէ…”: Կարենի` իրենից երկու տարի մեծ նախկին սերը Պատրիցիան է, իսկ կրքոտ իսպանուհիներին ու հույներին չի սիրում: “Աթենքի հետ վատ հուշեր ունեմ. ձանձրացել եմ:): Եթե չշռայլես գումարներդ, կարող ես քեզ թույլ տալ տարին երկու անգամ քաղաքից բացակայել: Իրականում շատ թանկ չէ ու  անհրաժեշտ չէ, որ անպայման հինգ աստղանի հյուրանոցում մնաս”,- ասաց նա: Կարեն Գրիգորյան. “Գրեթե բոլոր եվրոպական երկրներում եղել եմ” Նկարիչ, երգահանը մի ուրիշ ձեւ կապված է Միացյալ Թագավորությանը. “Լոնդոնը հաղթանակների եւ պարտությունների քաղաք է ինձ համար: Շատ բարդ է այնտեղ ադապտացվելը, ստեղծագործական հաջողությունների հասնելը: Ուզում եմ այնտեղ ներկայանալ որպես արվեստագետ առհասարակ”: Ուզում է ու ներկայանալու է:): Մոտ վեց ամիս առաջ է եղել Լոնդոնում, հաջորդ այցելությունը մեկ ամիս հետո կլինի. իր գեղանկարների ցուցահանդեսն անցկացնելու նպատակ ունի, որի ժամանակ հնչելու են երգահանի նոր` “White Illusions” ձայնասկավառակից դասական ստեղծագործություններ: “Որպես նկարիչ 2007 թվականից եմ հանդես գալիս: Չորս տարվա ընթացքում ստեղծածս 10 հավաքածուներից մի քիչ-մի քիչ կընտրվի ու կներկայացվի այդ ցուցահանդեսում”: Կարեն Գրիգորյան. “Լոնդոնը հաղթանակների եւ պարտությունների քաղաք է ինձ համար” Կարեն Գրիգորյանը Հայաստանում էլ է շատ սիրում հանգստանալ. Ծաղկաձորում` Չարենցի փողոցում, ամառանոց ունի, ուր ընկերներն էլ են հաճախ ժամանակ անցկացնում: Երգահանի դաշնամուրն է այնտեղ, հիմնականում ամառանոցում է ստեղծագործում, դրա համար Ծաղկաձորն ասոցացնում է նոր երգերի հետ:): Այս ամառ չի բացակայել քաղաքից. առողջական խնդիրներ ուներ (այլեւս չունի:)),  թե չէ, մի քանի օր առաջ ծնողների հետ կմեկներ Նյու-Յորք: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW