×


Կարինա Սարկիսովա

Կարինա Սարկիսովա

Հայուհին հեռացվել է Վիեննայի օպերայից մերկ լուսանկարվելու համար Վիեննական օպերայի սկանդալի հերոսուհին 27-ամյա հայուհի Կարինա Սարկիսովան է: Բալերինան հեռացվել է թատրոնից տղամարդկանց համար նախատեսված ավստրիական “Wiener” ամսագրում մերկանալու համար: Karina Sarkisova Մենակատարուհին 15 տարի է` ապրում է Ավստրիայում, բալետի մի քանի միջազգային մրցույթների հաղթող է, անցյալ տարի դարձել է Վիեննայի պետական օպերայի բալետային խմբի մենապարուհի: Կարիերայում հաջորդ հաղթական քայլը Կարինայի համար պրիմա-բալերինա կոչմանն արժանանալը կլիներ, բայց էրոտիկան ամեն ինչ խափանեց:): Իրականում “Wiener”-ի` Կարինայի մերկ լուսանկարներով համարը թողարկվել է այս օգոստոսին: Նույն ամսի 23-ին էլ նա հեռացվել է աշխատանքից: Կշարունակի՟ արդյոք բալետի պարուհին ելույթ ունենալ վիեննական օպերայում, պարզ կլինի միայն այս ուրբաթ: Կարինա Սարկիոսվան kp.ru-ի թղթակցին հայտնել է, որ թատրոնի տնօրինությունը համաձայնել է իր եւ փաստաբանի հետ զրուցել միայն ԶԼՄ-ներում բալերինային պաշտպանող բազմաթիվ հրապարակումների հայտնվելուց հետո: Karina Sarkisova “Սկսենք նրանից, որ սա իմ առաջին ֆոտոսեսիան չէր: Մինչ այս “Penthouse” ամսագրի համար օպերայի շենքում եմ լուսանկարվել, եւ տնօրինությունից ոչ գրավոր, ոչ բանավոր նախազգուշացում չեմ ստացել”,- ասել է Կարինա Սարկիսովան` թատրոնից իր հեռացվելը որակելով որպես խտրականություն. “Բավական նախագծեր ունենք, որոնց ժամանակ անհրաժեշտ է մերկ պարել: Անցյալ տարի վիեննական օպերան մեզ ստիպեց  “Agent Provocateur” բրենդի ներքնազգեստով լուսանկարվել “Կարմեն” բալետի գովազդի համար: Ես Միքայելայի դերում էի, ով մերկանում է Խոսեի առջեւ, որպեսզի նա Կարմենի մոտ չգնա: Իսկ հունվարի 9-ին կցուցադրվի “Bella Figura” բալետը, ուր 9 մենապարուհիներ ողջ ընթացքում մերկ են պարում: Տնօրենը բոլորիս հարցրեց` պատրա՞ստ ենք մերկ պարել բեմի վրա: Եվ քանի որ մենք բոլորս արդեն պարել ենք էրոտիկ կոստյումներով, համաձայնեցինք: Դա մեզ համար նորություն չի”: Karina Sarkisova Կարինա Սարկիսովան ամուսնացած է, ունի 8-ամյա որդի, նշում է` ընտանիքը աջակցում է իրեն. “Ամուսինս արդեն տասը տարի է` թատրոն է գալիս ու ինձ կիսամերկ կամ մերկ տեսնում: Նա տեսել է լուսանկարները մինչեւ ամսագրի լույսընծայումն ու ասել. “Ապրես, դու մարդկանց արվեստ ես ցուցադրում””: Բալերինան վիեննական օպերայից իր հեռացվելը ֆինանսական խնդիրների հետ է կապում. “Նման բան արդեն տեղի է ունեցել, երբ արտիստը չափազանց թանկ է դարձել: Շուտով ես պետք է ստորագրեի համապատասխան պայմանագիր, որը ինձ կդարձներ պրակտիկորեն անձեռնմխելի”: Karina Sarkisova Կարինա Սարկիսովան համաձայն է առանց դատարանի միջամտության իր աշխատանքին վերադառնալ. “Բայց ոչ պակաս կարգավիճակում: Ես դա վաստակել եմ, շատ ֆանատներ ունեմ, տասը տարուց ավել պարել եմ, մոտ 100 դեր եմ կատարել եւ հիմա ողջ աշխարհից ինձ պայմանագրեր են առաջարկում, բայց այ ընտանիքս ինձ անհանգստացնում է: Ամուսինս վախենում է` իրենց կլքեմ այլ երկրում կարիերայիս համար: Հուսով եմ` կարիերաս կշարունակեմ Վիեննայում”: Աղբյուրը` kp.ru Լուսանկարները` “Wiener” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW